«Վախ». Դավիթ Հովհաննիսյան

«Վախ». Դավիթ Հովհաննիսյան

999
Կիսվել
Բարձրությունից մի’ վախեցիր`
Չէ՞ որ կպած ես հողին,
Սրտիդ միջից ես դուրս կգամ,
Չեմ ձանձրանա քո կողքին:
Դու հիշում ես` վախենում եմ,
Վախը գիտես իմ սրտի,
Բարձրությունը հագեցնող էր,
Ես երկնքից չեմ իջնի:
Բարդ են բոլոր իմ մտքերը,
Եվ միևնույն ժամանակ,
Նրանք պարզ են շատ շատերի,
Իսկ ինձ համար բարդ են շատ:
Ինչ ես նայում սին հրճվանքով,
Ես քեզ չեմ ոգեշնչում,
Ես ուզեցի քեզ բարձրացնել,
Ինչը քեզ չէր վախեցնում:
Վախենում եմ բարձրությունից,
Բայց միշտ բարձր եմ եղել,
Ես չեմ եղել կպած հողին.
Իմ վայրկյանով եմ ապրել:
Վայելել եմ,վայելում եմ
Ու դեռ պիտի վայելեմ,
Ես պաշտում եմ հենց այս պահը,
Թքած,որ էլ թև չունեմ…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Ես ատում եմ քեզ, աստված, և ահա ես թքում եմ քո ոտքերի առջև». Հերման Հեսսե
Հաջորդ հոդվածը7 փաստ մեր ուղեղի մասին
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: