Վ. Սուրյան. պատմվածքներ

Վ. Սուրյան. պատմվածքներ

1211
Կիսվել
* * *
Երբ ես արթնանում եմ, սատանան ականջիս տակ կամաց երգում է: Երգը եղեռնական, իսկ ձայնը սքանչելի: Բայց չեմ հասկանում ձայնն է ինձ գերում, թե նրա սահմռկեցուցիչ շունչը կրծքիս տակ: Եվ մեղայական տողերը քիչ-քիչ վերածվում են հայհոյանքների: Աստված սիրում է ճշմարիտ խոսքը: Իսկ երգը ընդունու՞մ է, թե այն արնախում է: Ես միանշանակ փիլիսոփա չեմ, բայց երկինքը ինձ աչքով է անում, երբ առավոտյան արշալույսի անզուգական կարմիրը ներխուժում է սրտիս մեջ, և սիրտս դարձնելով իրեն գերի, մի սարդոստայն է հյուսում անմեղների համար: Իսկ այդ ժամանակ մեղավորները երգում ե նինչ-որ զարհուրելի երգ: Իսկ ես երգել չգիտեմ: Բայց ձայնիցս թռչունների դայլայլը ավելի է ահեղանում: Գուցե ես պարզապես մա՞րդ եմ: Պարզվեց, որ աղվեսներ ըթռչել գիտեն, իսկ սև կատունները ճանկռել աղվեսների ահարկու պոչերը: Շան հաչոցից ես վախենում եմ, իսկ գայլերը սավառնում են օդերում, իսկ ու՞ր է իմ տեսակը: Գուցե կորչել է,երբ մարդիկ Բաբելոնի աշտարակ էին կառուցում:
* * *
Ես այս առավոտ մահացա ևս մեկ անգամ․երբ երջանկությունը հյուր է գալիս, ես արագ մահանում եմ: Սատանան որոշել էր երջանկությունը դարձնել ինձ համար ատելի: Ամեն առավոտ, երբ ցանկանում էի տեսնել , թե այգաբացը ինչպես է սողոսկում մարդկանց տները, հոգիս կրծում էին ինչ-որ անծանոթ միջատներ: Նրանց դուր էր գալիս իմ արյունը, և ես սրտաբաց նրանց տալիս էի այն, ինչ ունեի, մինչ մի վանդալիր խավարատենչ ձեռքերով ինձ չմատնեց սադայելին: Սադայելական քմահաճուքները արդեն հոգնեցրել էին ինձ: Իսկ նա անկուշտի նման անընդհատ ցանկանում էր խմել արյունս: Ես որոշեցի մի սուրհանադակ ուղարկել Աստծո մոտ՝ որպես նրա թագավորությունը ընդունող մեկը: Աստված սկզբից զարմացավ, որ երջանկությունը ատելի դարձրած հրեշը կարող է տենչալ բարին: Այսամենից վրդովված՝ սատանան իր հրեշներին ուղարկեց՝ ինձ խեղդդելու: Ես միանգամից որոշեցի հյուր գնալ իմ ամենամտերիմ ընկերոջը՝ երջանկությանը: Հաղթանակս երկար սպասել չտևեց: Իսկ երբ եղավ այն, Աստված ասաց.
-Պետք է քայլենք դեպի բարձունք:
Քայլեցինք, քայլեցինք, բայց հասնել չստացվեց: Էվերեստը շա՜տբարձր էր: Իսկ սատանան արդեն ինձ ընդունում էր եղբոր նման: Երբ որոշեցի վերջնականապես գրողի ծոցը ուղարկել երջանկությանը, մի անսովոր իրականություն խարխլեց սիրտս: Սրտիցս իջնող գիշատիչները սկսեցին սատկել արյանս հոտից․իմ մեջ բան չմնաց: Միակ միջատը, որ դեռ շնչում էր կրծքիս տակ, հպարտությունն էր: Եվ ես արդեն ամեն օր կյանքս պատմում եմ նրան, իսկ նա այն պատկերում է թղթի վրա: Հպարտությունը խեղել էր արդարությանը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԳոգ Ալմա. «Կավեմարդ»
Հաջորդ հոդվածըՀոլիվուդի ամենահմայիչ հայրիկները
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: