«Այն ամենը, ինչ մարդ ասում կամ անում է, իր ետևից ինչ-որ հետևանք...

«Այն ամենը, ինչ մարդ ասում կամ անում է, իր ետևից ինչ-որ հետևանք է թողնում»․ Ուոլթ Ուիթմեն

513
Կիսվել
Ամերիկացի բանաստեղծ Ուոլթ Ուիթմենը ծնվել է 1819 թվականի մայիսի 31-ին։ Նա համարվում է ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիրը։
Գրել է պատմվածքներ, հոդվածներ, բանաստեղծություններ։ 1846-ին խմբագրել է «Բրուքլին Իգլ» թերթը։ 1855-ին տպագրվել է նրա «Խոտի տերևներ» գիրքը։ 1861 — 65-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ աշխատել է որպես սանիտար։ Պատերազմական իրադարձություններին են նվիրված «Թմբկահարություն» (1865) և «Երբ այս գարնանը բակում տան առջև ծաղկում էր եղրևանին» (1865) ժողովածուները։ 1873-ին Ուիթմենը կաթված է ստացել։
«Խոտի տերևներ» գրքի հիմնական գաղափարները կապված են տրանսցենդենտալիզմի ուսմունքի հետ։
Ուիթմենին հաճախ անվանում են համաշխարհային դեմոկրատիայի երգիչ։ Բանաստեղծը միաժամանակ մերկացրել է հենց իր երգած դեմոկրատիայի արատները, որը պատմականորեն բուրժուականի կերպարանք է ստացել։ Նրա քնարերգության մեջ կարևոր տեղ է գրավում արդյունաբերության թեման, որի մշակումով նա դարձել է այսպես կոչված ուրբանիստական պոեզիայի նախակարապետը։
Շատ երկրներում Ուիթմենը ընկալվում է որպես հեղափոխական բանաստեղծ, սակայն նա ամերիկյան իրականության նկատմամբ ռեֆորմիստական ձգտումներից այն կողմ չի անցել։
Ուիթմենը նորարար բանաստեղծ էր։ Նրա գրչի տակ ազատ և անհանգ ոտանավորը ձեռք է բերել ճկունություն և առաձգականություն։ Դեռևս Ուիթմենի կենդանության օրոք նրա հռչակը հասել է Եվրոպա։
Ուիթմենի որոշ բանաստեղծություններ տարբեր ժամանակներում թարգմանվել են հայերեն։ Հատկանշական են Եղիշե Չարենցի թարգմանությունները («Մեր Օրերը», «Եվրոպա»)։ Մահացել է 1892 թվականի մարտի 26-ին։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Չարը»․ Արթյուր Ռեմբո
Հաջորդ հոդվածը«Երկու լուսինն անջատված լամպի փոխարեն»․ Լիլ Հովհաննիսյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: