«Աստվածներին ստեղծում են բառերը, և ոչ թե հակառակը». Ումբերտո Էկոյի ցիտատներից

«Աստվածներին ստեղծում են բառերը, և ոչ թե հակառակը». Ումբերտո Էկոյի ցիտատներից

1175
Կիսվել
Ումբերտո Էկոն իտալացի գրող, գիտնական, պատմաբան-միջնադարագետ, նշանագետ, գրաքննադատ, գեղարվեստական գրականության, ակնարկների, գիտական տեքստերի, մանկական գրքերի հեղինակ, ինչպես նաև փիլիսոփա էր։ Այսօր նա լքեց մեզ՝ թողնելով իր գրական անգնահատելի ժառանգությունը:
  • Վախկոտին ոչինչ այնքան չի ոգևորում, ինչքան ուրիշի վախկոտությունը:
  • Գրքերը գրվում են ոչ թե նրանց հավատալու , այլ նրանց մասին խորհելու համար:
  • Ոչինչ այնքան մտածելու տեղիք չի տալիս, որչափ անիմաստությունը:
  • Միայն աննշան մարդիկ են հիմնովին նորմալ:
  • Երբ գալիս է հավատը, գիտությունը մոխրանում է կրակի մեջ:
  • Իսկական սիրո մեջ անեմակարևորը սիրելիի բարեկեցությունն է:
  • Աստվածներին ստեղծում են բառերը, և ոչ թե հակառակը:
  • Խելագարներն ու երեխաները միշտ ճիշտն են ասում:
  • Վախեցիր նրանցից, ում չես կարող սիրել:
  • Երբեմն բավական է արտաբերել մի քանի անիմաստ բառ պատմության մեջ մտնելու համար:
  • Սուտը դեպի ճշմարտությունը տանող միակ ճանապարհն է:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն