Թբիլիսիում ուսանողները ռեկտոր են հեռացնում, Երևանում՝ ռեկտորը ուսանողներին

Թբիլիսիում ուսանողները ռեկտոր են հեռացնում, Երևանում՝ ռեկտորը ուսանողներին

1131
Կիսվել
Այս վերջին երկու-երեք օրվա համալսարանական անհույս թոհուբոհին զուգահեռ հետևում եմ Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողության աներեր ու ինքնավստահ պայքարին: Վրացի ուսանողները քաղաքացիապես այնքան են հասուն, որ մի մարդու պես դուրս են եկել փողոց՝ հստակ իմանալով իրենց պահաջներն ու ծրագրերը: Ցույցերը շարունակական բնույթ էին կրում, իսկ վերջին երկու օրերին առավելապես ուժգնացան:
Ուսանողները պահանջում են ուսանողական ինքնակառավարման մարմիններում արմատական բարեփոխումներ անցկացնել, երկրի բուհերը «մաքրել» պետական անվտանգության ծառայությունների աշխատակիցներից, ինչպես նաև ԹՊՀ-ի կանցլերի ընտրություններում իր թեկնածությունը դրած Գիորգի Գափրինդաշվիլիի հրաժարականը, քանի որ վերջինս մինչև կոկորդը թաթախված է քաղաքականության մեջ:
Նույնիսկ երկրի վարչապետն էր հորդորել Գափրինդաշվիլիին հետ վերցնել իր թեկնածությունը ԹՊՀ-ի կանցլերի գալիք ընտրություններում, բայց վերջինս արհամարհել էր երկրի փաստացի ղեկավարի հորդորը (այստեղ մի պահ այն լուսանկարը, որտեղ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Սերժ Սարգսյանի առաջ գլուխը խոնարհում է):
Պայքարին միացան նաև ԶԼՄ-ները, մեդիայի բազում ներկայացուցիչներ, հրապարկվեցին պաշտոնյաների անձնական կյանքը մերկացնող տեսանյութեր:
Արդյունքում երեկ՝ մարտի 14-ին, ԹՊՀ-ի կանցլերի թեկնածու Գիորգի Գափրինդաշվիլին հրաժարական տվեց:
Հայերս սիրում ենք անուն դնել այլազգիներին, մասնավորապես մեր հարևան վրացիներին, փորձում ենք վերևից նայել ու հպարտանալ մեր բազմամյա քաղաքկրթությունով: Ո՞րն է մեր քաղաքակրթությունը. այն որ ուսանողները վախենում են պետական քննություններին ցածր գնահատական ստանալ և լեզուները հետանցքները մցրած ապրում են ստրուկի կյանքո՞վ, թե՞ որ Ուսխորհուրդական կիսագողական ստահակները հնարավոր է «բազառ» անեն հետները համալսարանից բողոքելու համար:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն