«Դու հաջողակ ես, հարկավոր է միայն հավատալ դրան և շարժվել առաջ». Սթիվ...

«Դու հաջողակ ես, հարկավոր է միայն հավատալ դրան և շարժվել առաջ». Սթիվ Ջոբս

722
Կիսվել
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրությունը ներկայացնող գիրքը համարվել է շաբաթվա ամենալավ վաճառվող գիրքը: Գրքի հեղինակն է Time օրաթերթի խմբագիր Վոլտեր Իսահակը:Երբ այն հայտնվեց խանութներում վաճառվեց գրքի 379 հազար օրինակ:Այսպիսով ես ձեզ եմ ներկայացնում հանրահայտ Սթիվ Ջոբսի կենսագրությունը:
Սթիվեն Փոլ Ջոբս, ավելի ճանաչված է, որպես Սթիվ Ջոբս,ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիրն էր և գլխավոր տնօրենը։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար ստուդիայի տնօրենը։
1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը: 1980-ականների սկզբի տարիներին Ջոբսը այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։ Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թվականին Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում: 1997 թվականին Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ։ Ըստ «Fortune» ամսագրի Սթիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թվականի ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009 տվականի «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ։
1986 թվականին Սթիվը գնեց Lucasfilm-ից The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar. Նա հանդիսանում էր «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ։
Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։
Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ, որը դառնում է նրա գործընկերը՝ Apple ընկերությունում: Նրանց առաջին համատեղ աշխատանքը նման էր հակերության, դա Բլյու բոքս-ն էր (անգլերենից՝ Կապույտ արկղիկ- սարք, որը թույլ էր տալիս կատարել անվճար զանգեր հեռավոր տարածքներ։ Հետագայում, ըստ լեգենդի նրանք զբաղվում էին դրա վաճառքով՝ Բերքլիում ուսման ժամանակ)։Մեջբերեմ մի քանի պատմություններ որոնք թողել է հենց ինքը`Սթիվ Ջոբսը իր կյանքի մասին:
Երբ 17 տարեկան էի, ինչ-որ տեղ կարդացի մի արտահայտություն, որը մոտավորապես այսպես էր հնչում. «Եթե ձեր ամեն մի օրն ապրում եք, ինչպես վերջինը, վաղ թե ուշ դուք իրավացի դուրս կգաք»: Դա տպավորվեց իմ մեջ, և այդ ժամանակից ի վեր՝ արդեն 33 տարի, ամեն առավոտ նայում եմ հայելու մեջ ու ինքս ինձ հարցնում. «Եթե այսօր քո կյանքի վերջին օրը լիներ, դու կցանկանայի՞ր անել այն, ինչ պատրաստվում ես անել այսօր»: Ու եթե պատասխանը «ոչ» էր լինում մի քանի օր շարունակ, գիտեի՝ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը:                                                    
Այն միտքը, որ շուտով կյանքից հեռանալու եմ, ամենակարևոր գործիքներից է, որ օգտագործել եմ իմ կյանքի ամենակարևոր որոշումները կայացնելիս, որովհետև փաստացիորեն ամեն ինչ՝ բոլոր սպասումները, հպարտությունը, խայտառակության կամ անհաջողության վախը, խամրում են մահվան առջև՝ թողնելով միայն այն, ինչն իսկապես կարևոր է: Վաղ թե ուշ կյանքից հեռանալու մասին հիշելը ինձ հայտնի լավագույն միջոցն է չտրվելու այն պատրանքին, թե դու կորցնելու բան ունես: Դու արդեն անզեն ես, սրտի ձայնին չհետևելու պատճառ չունես:
Համարյա 1 տարի առաջ ինձ մոտ քաղցկեղ ախտորոշեցին: Առավոտյան 7:30 – ին ռենգեն արեցին, և այն հստակ ցույց տվեց, որ ես ենթաստամոքսային գեղձի ուռուցք ունեմ: Ես նույնիսկ չգիտեի՝ ինչ է ենթաստամոքսային գեղձը: Բժիշկներն ասացին, որ գրեթե կասկած չկա, որ քաղցկեղի այդ տեսակն անբուժելի է, և ինձ մնացել է ոչ ավելի, քան 3-6 ամսվա կյանք: Բժիշկս խորհուրդ տվեց գնալ տուն ու գործերս կարգի բերել, որ բժշկական լեզվով ասած՝ նշանակում է պատրաստվել մահվան: Դա նշանակում է մի քանի ամսվա ընթացքում փորձել ասել երեխաներիդ այն ամենը, ինչ մտածում էիր պատմել նրանց հաջորդ 10 տարիների ընթացքում. դա նշանակում է ամեն ինչ այնպես անել, որը նտանիքիդ համար հնարավորինս հեշտ լինի. դա նշանակում է բոլորին ասել՝ մնաք բարով:
Ես այդ ախտորոշումով ամբողջ օրն ապրեցի: Ավելի ուշ՝ երեկոյան, բիոպսիա կատարեցի, կոկորդովս ու ստամոքսովս էնդոսկոպ անցկացրին ենթաստամոքսային գեղձիս մեջ և ուռուցքից մի քանի հյուսվածք վերցրին: Ես անգիտակից վիճակում էի, բայց կինս, որ այնտեղ էր, պատմեց՝ երբ բժիշկները մանրադիտակի տակ ուսումնասիրեցին հյուսվածքները, թեթևացած շունչ քաշեցին. պարզվում է՝ ինձ մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հազվագյուտ տեսակ է, որը կարելի է բուժել վիրահատության միջոցով: Ինձ վիրահատեցին, և ես հիմա լավ եմ:
Այդ օրը ես շատ մոտ էի մահվանը և հուսով եմ, որ ավելի մոտ դեռ մի քանի տասնամյակ էլ չեմ լինի: Այդ ամենի միջով անցնելով՝ ավելի քան վստահ կարող եմ ասել, որ մահն օգտակար, բայց բացառապես մտավոր հասկացություն է: Ոչ ոք չի ուզում մահանալ: Նույնիսկ նրանք, ովքեր ուզում են հայտնվել երկնքում, չեն ուզում մեռնել, որպեսզի այնտեղ ընկնեն: Եվ, այնուամենայնիվ, մահը մեր բոլորիս վերջնակետն է: Ոչոքի չի հաջողվել փախչել դրանից: Այդպես էլ պետք է լիներ. մահը, գուցե, Կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն Կյանքի փոփոխությունների գործակալն է. նա դուրս է մղում հինը՝ տեղ բացելով նորի համար: Հիմա նորը դուք եք, բայց շատ շուտով կգա այն պահը, երբ դուք կդառնաք հին, ու ձեզնից կազատվեն: Կներե՛ք, որ դա այդպես ողբերգական է հնչում, բայց դա է ճշմարտությունը:
Ձեր ժամանակը սահմանափակ է. մի՛ վատնեք այն՝ մեկ ուրիշի կյանքն ապրելով: Մի՛ ընկեք պարտադրանքների ցանցը. մի՛ ապրեք այլոց մտքերի արգասիքներով. թույլ մի՛ տվեք, որ այլոց կարծիքների աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, ձեր սրտին ու ներքին ձայնին հետևելու արիությո՛ւն ունեցեք: Հե՛նց նրանք է, որ գիտեն՝ ինչ եք իրականում ուզում դառնալ:Մնացածը երկրորդական է:
Երբ երիտասարդ էի, մի այսպիսի հրաշալի պարբերական կար՝ «Ողջ երկրագնդի տեղեկագիր». դա իմ սերնդի աստվածաշունչներից մեկն էր: Այն ստեղծել էր Ստյուարտ Բրենդ անունով մի մարդ, ով ապրում էր այստեղից ոչ հեռու ՝ Մենլո Պարկում, և նա հոգով էր մոտեցել այդ գործին: 60-ականների վերջում էր՝ մինչ անձնական համակարգիչների ու սեղանի հրատարակությունների հայտնվելը, այդ պատճառով ամեն ինչ կատարվում էր գրամեքենաների, մկրատների ու ֆոտոխցիկների միջոցով: Դա Գուգլի պես մի բան էր, ուղղակի թղթի վրա՝ Գուգլի հայտնվելուց 35 տարի առաջ. ինչ-որ իդեալիստական բան էր՝ բացառիկ գործիքներով ու հիանալի գաղափարներով լի:
Ստյուարտն ու իր թիմը «Տեղեկագրի» մի քանի համար թողարկեցին, իսկ հետո, երբ եկավ առաջ շարժվելու ժամանակը, թողարկվեց վերջնական տարբերակը: 70-ականների կեսերին էր. ես մոտավորապես ձեր տարիքին էի: Վերջին համարի շապիկի դարձերեսին առավոտյան արված մի լուսանկար էր՝ քաղաքից դուրս ինչ-որ փողոցի, որով կարող էիք ճամփորդության մեկնել, եթե բավականին համարձակ լինեիք: Լուսանկարի տակ գրված էր՝ «Մնա՛ քաղցած, մնա՛ անխոհեմ»: Դա նրանց հրաժեշտի հաղորդագրությունն էր բաժանումից առաջ: Մնա՛ քաղցած: Մնա՛ անխոհեմ: Ու ես միշտ այդ էի մաղթում ինձ: Եվ հիմա, երբ դուք ավարտում եք համալսարանը՝ ձեր ուղին սկսելու համար, ձեզ նույնպես այդ եմ մաղթում:
Մնացե՛ք քաղցած: Մնացե՛ք անխոհեմ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն