«Եղեք հիմար և տարօրինակ, բայց եղեք այնպիսին, ինչպիսին կաք». Ռիչարդ Գիր

«Եղեք հիմար և տարօրինակ, բայց եղեք այնպիսին, ինչպիսին կաք». Ռիչարդ Գիր

742
Կիսվել

 

Ռիչարդ Գիրի Facebook-ի իր էջում արած գրառումը հույզերի մեծ փոթորիկ է առաջացրել այդ  գրառումը հարյուր հազարավոր մարդիկ են վերահրապարակել իրենց էջերում, որոնցից շատերը նույնիսկ Ռիչարդի երկրպագուներն էլ չեն:
«Իմ ընկերներից մեկի մայրն իր ողջ կյանքում հետևել է առողջ ապրելակերպին: Նա նախապատվություն է տվել միայն առողջ սննդին, չի ծխել և չի խմել, ֆիզիկական վարժություններ է արել և միշտ վախեցել է արևին դուրս գալ առանց պաշտպանիչ կրեմների: Նա մշտապես խորհրդակցել է դիետոլոգների հետ, միշտ հետևել է նրանց ասածներին: Կարել է ասել նա մի փոքր շեղված էր իր սեփական առողջության վրա:
Այժմ նա 76 տարեկան է, և նրա մոտ հայտնաբերել են մաշկի քաղցկեղ, ինչպես նաև ողնուղեղի քաղցկեղ: Բացի այդ կնոջ մոտ կա նաև օստեոպորոզ…
Ընկերոջս հայրն իրեն ոչ մի բանից չի զրկել: Նա երբեք չի զբաղվել սպորտով, և շատ է սիրել համեղ սնվել՝ կարագը քսել է բեկոնի վրա և կերել: Կարող էր իրեն թույլ տալ խմել և լողափին արևայրուք էր ընդունում այնքան ժամանակ, մինչև մաշկը սկսվում էր կլպվել:
Կարելի է ասել նա իր ողջ կյանքում թքած է ունեցել բժիշկների խորհուրդների վրա և ապրել է այնպես, ինչպես իրեն դուր է եկել: Այժմ նա 81 տարեկան է, և բժիշկն ասում է, որ չափազանց առողջ է, առողջ է նույնիսկ շատ երիտասարդներից:
Ինչքան էլ դուք ջանաք, երբեք չեք կարող թաքնվել ձեր ներքին թույնից: Վաղ թե ուշ այն ձեզ հանկարծակիի կբերի: Ինչպես ասել է իմ ընկերոջ մահացու հիվանդ մայրը. «Եթե ես իմանայի, թե ինչպիսի ավարտ կունենա իմ կյանքը, ապա երբեք չէի լսի բժիշկներին, այլ կապրեի միայն իմ հաճույքի համար»:
Սա կյանք է, և մեզանից ոչ ոք այստեղից ողջ դուրս չի գա: Այնպես որ պետք չէ վերաբերվել ինքներդ ձեզ ինչպես ինչ-որ երկրորդական բանի: Քանի դեռ ժամանակ կա, պետք է ապրել հաճույքի համար: Քանի որ վաղը կարող է արդեն ուշ լինել:
Դրա համար էլ, արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, ինչ ցանկանում եք: Համեղ բաներ կերեք, արևի տակ զբոսնեք, արևի լոգանք ընդունեք, մի ամաչեք ծուլությունից, պարապ մնալուց: Եղեք հիմար և տարօրինակ, բայց եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Քանի որ այլ բաների համար ուղղակի ժամանակ չկա»:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն