«Նիրվանա». Մարիշ Գրիգորյան

«Նիրվանա». Մարիշ Գրիգորյան

1109
Կիսվել
Ես չեմ նեղանում,ես հեռանում եմ, -ասացիր ու հեռացրիր, բայց դու մնացիր: Թռիչքներս այդպես էլ մնացին անավարտ :Անգամ երազներս մնացին անավարտ, անգամ դրանք քեզ հետ տարար անվերադարձ: Մեր ներկան անավարտ թռիչք էր, միայն անցյալն էր ավարտված: Ինչո՞ւ տվեցիր թևեր ,եթե պիտի կոտրեիր: Ինչո՞ւ թույլ տվեցիր` թռչեմ, եթե պիտի բռնեիր: Ինչո՞ւ ասացիր` կգամ, եթե պիտի անհետ կորչեիր: Վերցրիր ու տարար այն ամայի տնակը, դուռը բացեցիր,ներս հրավիրեցիր ու փակեցիր հետևիցդ: Անգամ լույսը չվառեցիր. գիտեիր, որ սոսկում էի մթությունից: Ես լռեցի. արդեն սովորել էի լռելու արվեստը:Չբղավեցի` կանգնի’ր,գիտեի, որ ետ չես դառնալու, բայց վերադառնալու ես:Մթությունից մահվան արհավիրքն էր խուժել ներսս:Ներսի ու դրսի պայքարն էր. հաղթեց մահը:Հաղթանակները երբեք էլ այդքան հեշտ չեն տրվել:Մահը դեռ պետք է համբերատար սպասեր:Քչերն են ունակ տեսնելու ներսի ներսը,զգալու այդ հուրհանքը:Բոլորը միայն տեսնում են ներսը ու դուրսը:Ոչ ոք չի ցանկանում տեսնել ներսության քստմնումը:Զգալ դատարկության սառնաբեր անտարբերությունը:Սենյակում ընդամենը կար մի կիսամերկ, ոչինչ չասող պատուհան ու պատից կախված մի անգիտակից նկար:Նայեցի նկարին ու… Մոդիլանին այդպես էլ չնկարեց աչքերը:Մի՞թե մարդու հոգին անսահմանությամբ է լցված,մի՞թե մինչև վերջ Մոդիլանին էլ չճանաչեց:Չէ,նա ուղղակի թույլ չտվեց, որ իր հասկացածը բոլորը հասկանան:Երկար նայելուց հետո տխուր նկարին հայացքս կտրեցի ու անկարողությունից սկսեցի պոկոտել պատերը, ցավ պատճառել անհոգի առարկաներին:Բայց գիտակցությունս դեռ չէր մթագնել.կանգ առա:Պետք չէր ցավ պատճառելով հաղթահարել ցավը:Կանգնել էի սենյակի մեջտեղում:Մոցարտը սկսեց նվագել ինչ-որ եղանակ:Հիշողությունները թնջկել էին, չէի կարողանում լսել նրա երգը:Երգի սարսափազդու տխրամած ձայնը մխրճվել էր անորոշութհան մեջ ու երազանքները սեփականաշնորհել:Հանկարծ դուռը բացվեց ու……

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը7 փաստ մեր ուղեղի մասին
Հաջորդ հոդվածը« Կանաչ դաշտը». Հրանտ Մաթևոսյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: