«Մորթված հավը». Օրասիո Կիրոգա

«Մորթված հավը». Օրասիո Կիրոգա

498
Կիսվել
Կյանքի մեծ մասն անց է կացրել Արգենտինայում։ Նրա ստեղծագործությունները մեծ ճանաչում են գտել Լատինական Ամերիկայում։ Առաջին գրական փորձերը կրել են 20-րդ դարասկզբի ֆրանսիացի պոետների, ինչպես նաև Էդգար Ալան Պոյի ազդեցությունը, սակայն հետագայում մշակել է իր ուրույն ոճը. դաժան իրականությունը համադրում է ֆանտաստիկ, անբացատրելի իրավիճակների հետ, փիլիսոփայական ալեգորիաների միջոցով աշխատում հասնել մարդկային հոգեբանության և ենթագիտակցության խորխորատներին։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Պատմություններ սիրո, խենթության և մահվան մասին» (1917), «Ջունգլիի հեքիաթները» (1918), «Անակոնդա» (1921) և այլն։ Կիրոգային բարձր են գնահատել Գաբրիել Գարսիա Մարկեսը և Խուլիո Կորտասարը։
«Մորթված Հավը»
Դիմացի տանը Մազզինիին թվաց, թե դստեր ձայնը լսեց.
-Ինձ թվում է քեզ է ձայն տալիս, -Բերտային ասաց նա:
Անհանգիստ ականջ դրեցին, բայց այլևս ոչինչ չլսեցին: Այնուամենայնիվ, մի րոպեից հրաժեշտ տվեցին, և երբ Բերտան գնում էր գլխարկը տանը թողնելու, Մազզինին առաջ շարժվեց բակում:
-Բերտի՛տա:
Ոչ ոք չպատասխանեց:
-Բերտի՛տա, — ձայնն ավելի բարձրացրեց՝ արդեն շփոթված:
Իսկ լռությունն այնքան գերեզմանային էր, մշտապես ահաբեկված նրա սրտի համար, որ թիկունքը սառույց կտրեց սարսափելի կանխազգացումից:
— Աղջի՜կս, աղջի՜կս,- հուսահատ վազեց դեպի բակի խորքը: Սակայն խոհանոցի դիմացով անցնելիս արյան լճակ տեսավ: Թափով հրեց կիսաբաց դուռը և ահաբեկված մի ճիչ արձակեց:
Բերտան, որ իր հերթին վազեվազ նետվել էր ամուսնու աղեկտուր կանչերը լսելով, լսեց այդ ճիչը և ինքն էլ աղաղակով պատասխանեց: Սակայն խոհանոց շտապելիս Մազզինին նրա առաջը կտրեց՝ ետ պահելով նրան.
-Չմտնե՛ս: Ներս չմտնե՛ս:
Բերտան հասցրեց տեսնել արյան մեջ հեղեղված սենյակը: Միայն կարողացավ թևերը գլխին դնել և խուլ հառաչանքով տապալվեց սենյակի երկայնքով:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԻվետա Մուկուչյան. «LoveWave»
Հաջորդ հոդվածը«Գանգատ». Վազգեն Գրիգորյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: