Մերի Գասպարյան. բանաստեղծություններ

Մերի Գասպարյան. բանաստեղծություններ

655
Կիսվել
* * *
Լուսնի արծաթում
Դեմքեր են հանգել,
Սրտեր հանդարտվել։
Իսկ խեղճ լուսինը
Պատասխան անգամ
Չի տվել երբեք,
Բայց հանդարտել է
Փոթորկուն հոգուն,
Որ ողջ առավոտ
Սպսասել է լուսնին,
Որ լռի գիշերն
Ու հանի հոգին`
Նրա հետ քայլի…
Որ էլ չվառվի
Իսկ ա՜յ լուսինը,
Քանի նման պատմություն է
Թերթե՜լ ու գրե՜լ ,
Գրքեր է դիզել,
Կրկնվո՜ղ գրքեր,
Բոլորի համար
Ինքանտիպ
Թերթեր,
Նույն վերնագրի տակ`
«Սրտախաբության»
Մի անմար կրակ…:
Նույնն են դերերը,
Խաղերն են տարբեր,
Գրվածը նույնն է,
Թե ո՞նց ես կարդում,
Այ դա է մնում:
* * *
Արևը մոռացել էր
Տեղն իր զիջել
Նորաթուխ լուսնի,
Մի րոպե ավել նա
Ջանք էր թափում,
Փորձում տաքացնել
Ոչ միայն մարմինը
Այդ մարդուկների,
Այլ նաև հոգին,
Որ ձմռան ցուրտը
Պատճառ դարձնելով
Սառույց են թողել,
Ու սառցապատել,
Ահա` ինչու է
Նա հիվանդացել…
Հիշեցնեմ նաև
Հոգու դեղատունը`
Բարության մեջ է
Ու սիրո թևին…
Ձեզ մնում է
Տեղը գտնել….
Իսկ լուսինը փոքրիկ
Քայլերով առաջանում էր…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԼեոնարդո Դի Կապրիոյի լավագույն 10 ֆիլմերը
Հաջորդ հոդվածըԻվետա Մուկուչյան. «LoveWave»
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: