Մարմնավաճառի օրագրերը․ ծանոթություն

Մարմնավաճառի օրագրերը․ ծանոթություն

2902
Կիսվել
Կարող եք ինձ Էլզա դիմել: Իհարկե,անձնագրումս ուրիշ բան է գրված: 19 տարեկան եմ: Հորոսկոպով, եթե հետաքրքրում է, ջրհոս եմ:
Դե, դուք արդեն հասկացաք, թե ինչով եմ զբաղվում:
Բայց ես չեմ պատմի, թե ինչպես եմ ծանր մանկություն ունեցել ու սոված թափառել փողոցներում: Չեմ ասի, որ երեխա ունեմ, ում պահելու համար դիմել եմ այս քայլին: Ռուս կամ ուկրաինուհի չեմ: Ոչ էլ ամուսնացած-բաժանված եմ:
Կլասիկ սցենարները դնենք մի կողմ:
Ծնողներս դեռևս անցյալ տարվանից ինձ համար առանձին տուն են վարձել ու ամսական բավականաչափ գումար են ուղարկում ուտելիքի ու հագուստի համար: Այո, այո, իրենք գիտակցում են, որ ես անձնական տարածքի ու սեփական կյանքի իրավունք ունեմ: Մենք տեսնվում ենք ամեն կիրակի՝ ընտանեկան ճաշի սեղանի շուրջ: Մայրս հրաշալի է պատրաստում՝ ի տարբերություն ինձ:
Սովորում եմ համալսարանում: Ու չնայած, որ հայրս երազում է տարիներ անց ինձ տեսնել իրավաբանական գրասենյակի տիրոջ դերում, ու իրենից կախված ամեն ինչ արել է, որ անհոգ ապրեմ, ես ընտրել եմ այլ մասնագիտություն: Նախ՝ իրավաբանական ֆակուլտետից տեղափոխվել եմ հոգեբանական: Հետո՝ սկսել եմ էսկորտ ծառայություններ մատուցել ու ստանալ դրա դիմաց կլորիկ գումարներ:  Իհարկե, ծնողներս տեղյակ չեն՝ ավելորդ անհանգստություններից խուսափելու  նպատակով:
Ես գրում եմ այս մասին, որովհետև սիրում եմ գրելն այնքան, ինչքան սեքսը: Իսկ սեքսն իմ կյանքի հոծ բաղադրիչն է: Եվ, այո, մարմնավաճառը կարող է գրել իմանալ, ինչպես նաև կարդալ, խոսել, մտածել, սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ունենալ երկու թև, երկու ոտք ու երկար մազերի արմատներում պահված Ֆրեյդի ու Շոպենհաուերի աշխատություններ:
Ես զբաղվում եմ տղամարդկանց ամենախորը ֆանտազիաներն իրական դարձնելով և դրա դիմաց վարձատրվում եմ: Անվանեք ինձ անառակ, էսկորտ, մարմնավաճառ, պոռնիկ: Դրանք բոլորն իմ մասնագիտության տարբեր անուններն են: Միայն թե ոչ անբարոյական կամ աստվածաշնչյան շնացող, խնդրում եմ: Բացի չափից դուրս կոպիտ հնչելուց, դա կարող է արթնացնել իմ անսահման ցինիզմը, ինչին, հավատացնում եմ, չարժի առերեսվել:
Դուք ինձ վճարում եք, մենք երկկողմանի հաճույք ենք ստանում՝ ահա իմ աշխատանքի բանաձևը: 200$ ժամի համար: Հայաստանյան չափանիշներով ես բարձր կարգի մարմնավաճառ եմ, չնայած, որ չունեմ իդեալական կառուցվածք ու, անկեղծ ասած, ամենալավ մինետը չեմ անում: Բայց ինձ վճարում են շատ, հիմնականում որովհետև «մաքուր» եմ, երիտասարդ ու լավ զրուցընկեր եմ:
Կարծում եմ՝ ընդհանուր պատկերացում կազմեցիք իմ մասին: Երկու խնդրանք ունեմ ընթերցողներին՝ 1. Չպահանջել ոչ մի տեսակի անձնական ինֆորմացիա, 2. Հույս չունենալ, որ հրապարակվող ամեն թեման սեքսի մասին կլինի: Վերջիվերջո վերնագիրն է «Մարմնավաճառի օրագրերը» ու ոչ թե «Սեքսի մասին»: Աշխատանքից դուրս ես սովորական մարդ եմ, ինչպես ձեզանից շատերը ու բացի հաճախորդներից ունեմ ընկերներ, հարևաններ, կուրսեցիներ, ում մասին ևս պատրաստվում եմ գրել կամ օրինակ պատմել, թե ինչպես եմ նիհարել: Այնպես որ մինչև Էլզայի պատմությունը կարդալը զինվեք ուշադրությամբ: Հայաստանը փոքր է, միգուցե իմ օրագրերում ինքներդ ձեզ էլ հանդիպեք:
Եվ այսպես, սկսենք Էլզայի մասին պատմությունը:

 

03.03.2016

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն