Մարմնավաճառի օրագրերը. մարտի 8

Մարմնավաճառի օրագրերը. մարտի 8

2615
Կիսվել
Սովորաբար ամեն հաճախորդից հետո ընկերոջս հետ տպավորություններով եմ կիսվում սուրճի կամ թեյի սեղանի շուրջ: Բայց վերջերս ամեն ինչ սկսել է անհետաքրքիր թվալ: Նույն առօրյա ցանկություններով նույն մարդիկ, փոքր, ձանձրալի քաղաք:

Մարտի 8-ն է: Դեռ երեկվանից մտածում էի՝ ինչ նվեր անել Էլզային:

  Արթնանալ, լոգանք ընդունել, տկլոր ֆռֆռալ… ինչպես միշտ:  Էլզան էսօր աննկարագրելի լավ տեսք ունի,  պարզապես տիկնիկ է, տիկ-նիկ: Նոր օրը խոստանում է նոր կյանք, բայց ում են պետք խոստումները, եթե մարտի 8-ի համար պլանավորած երեկո չունես: Երևի օրն էլ արական սեռ ունի: Եսիմ:
  Ֆեյսբուքը հուշում է, որ գարուն է արդեն: Անկեղծ ասած՝ փորիս թիթեռներն էլ են նույնն ասում: Խմել չեմ ուզում, ֆիլմերն ու գրքերը չեն փրկում: Գրում է մեկն ու անալ սեքս առաջարկում առանց կանխավճարի: Ասում է, որ միշտ սեքսի կեսից է գումարը տվել: Ծիծաղե՞մ, թե՞ լաց լինեմ:
  Ֆեյսբուքյան պատս սկսում է լցվել ծաղիկներով: Շնորհակալ եմ, իհարկե, բայց այս ամենն այնքան… վիրտուալ է:
  Իսկ տանը ծաղիկ չկա:
  Ու փողը չի ուրախացնում: Ոչ էլ ընկերների շնորհավորանքները:
  Լիրիկան մի կողմ: Գաղափարը, որ ծագեց մտքումս նախաճաշելուց անմիջապես հետո, պարզապես հրաշալի էր:
  Դեռ վաղուց ինձ գրում էին մի շարք տղաներ, ովքեր ուզում էին կունիլինգուս անել: Միայն: Դե, դրանով ժամի համար 200$ չես աշխատի, բայց լիցքաթափվելու համար արժի: Պատասխանեցի մի քանիսին: 3 հոգին, ովքեր պատրաստ էին համեմատաբար բարձր վճարել, հերթագրվեցին: Առաջինը 35-ին մոտ բարձրահասակ թիկնեղ տղամարդ էր: Անունն արդեն չեմ հիշում: Շատ էր ամաչում: Վերցրի քսանհազարանոցն ու շարժվեցի խոհանոց՝ “Бабушка, все в порядке, я перезвоню”: Հետ եկա, նստեցի անկողնուն: Նա ասես ռեֆլեքսորեն չոքեց, կռացավ ու սկսեց ոտքերս համբուրել: Պիտի խոստովանեմ՝  բավական հաճելի պահ էր: Մի ոտքս բարձրացրի անկողնուն, ու սկսվեց դրախտը:
  Մի ժամ հետո սուրճի ընդմիջում արեցինք Տիգրանի՝ կողքի սենյակի տղայի հետ, կրկին լոգանք ընդունեցի, ու զանգեց 2-րդը:
  Կրկին բավական բարետես տղամարդ, մոտավորապես առաջինի տարիքի: Խոստացավ 15 րոպեում ինձ օրգազմի հասցնել:
  Հասցրեց:
  3-րդին երկար չսպասեցի: Բաց արի դուռը, ապշելու չափ հաճելի տեսարան: 28-30 տարեկան տղա, խնամված մազերով ու մաքրությունից փայլող կոշիկներով,  ձեռքին՝ կարմիր վարդերի փունջ: Ասաց, որ շատ գեղեցիկ եմ: Գինի առաջարկեցի: Նուտելա  էր հետը բերել: Դրեց սեղանին ու նստեց անկողնուն: Իմ տեսած ամենասիրուն մատներով բարձրացրեց զգեստս ու հագիցս հանեց: Մնացի զուգագուլպաներով ու կարմիր ներքնազգեստի կոմպլեկտով, որ ժամանակին նվեր էի ստացել: Ուշադիր զննեց մարմնիս բոլոր ծալքերն ու խնդրեց պառկել: Բացեց նուտելայի տուփը, բարձրացրեց պիջակի թևքն ու մատներով շոկոլադի մի մեծ զանգված հանեց: Նրբորեն քսեց կրծքիս երևացող մասին, փորիս, ու ներքևը: Մատների տեսքից ու շարժումներից չունչս կտրվում էր: Սկսեց համբուրել….
  Մարտի 8-ը թերևս հաջողվեց:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն