Մարմնավաճառի օրագրերը. Հաճու՞յք, թե՞ աշխատանք

Մարմնավաճառի օրագրերը. Հաճու՞յք, թե՞ աշխատանք

3189
Կիսվել
-Բա խի՞ ես էս գործով սկսել զբաղվել, — համարձակվեց քիթը կյանքիս մեջ խոթել հերթական հաճախորդը
— Վախենամ, չունեմ էդ հարցի պատասխանը:
— Ծնողներդ գիտե՞ն:
Առաջին բառը, որ մտքիս եկավ, հայհոյանք էր: Տանել չեմ կարողանում, երբ անձնականիս վերաբերող հարցեր են տալիս: Ժպտացի.
-Մի մտածի էդ մասին, ես իմ կյանքը սիրում եմ:
Ուզում էր հավանաբար հարցնել,  թե ոնց կարելի է սիրել էն կյանքը, որում բազմաթիվ տղամարդկանց հետ ես քնում, բայց հասցրի ծնկի իջնել ու աչքերի մեջ նայելով քանդել գոտին: Վճարված ժամանակն արդեն ավարտվում էր, բայց հաշվի առնելով, թե ինչքան շուտ էր վերջացրել առաջին անգամը, ենթադրեցի, որ կհասցնեմ ևս մի անգամ բավարարել: Եվ ընդհանրապես, ավելի լավ էր իմ սկզբունքներին դեմ գնայի, ու մի քանի րոպե ավել մնար, քան մի քանի բառ ավել խոսեր ու փչացներ ամբողջ օրվա տրամադրությունս: Մոտ 35 տարեկան էր, կարճահասակ, բայց թիկնեղ տղամարդ,  ասաց, որ տեխնիկայի առք ու վաճառքով է զբաղվում: Իմ անսպասելի քայլից միանգամից գրգռվեց: Մտքովս անցավ, որ փաստորեն այս մարդուն դուր է գալիս, երբ կինը հարաբերությունների ղեկն իր ձեռքն է վերցնում: Ինչ խոսք, ես էլ գրգռվեցի նրան այդիպիսին տեսնելուց: Մի քանի վայրկյան նայեցի կանգնած անդամին, ատամներով բաց արի ապահովիչի տուփը, լեզվով անց կացրի անդամի ներքևից վերև: Աչքիցս չվրիպեց փշաքաղված մաշկը: Առա մինչև կոկորդս, ու սկսեցի ավելի ու ավելի խորը տանել: Մի քանի րոպե տևեց: Դուրս գալուց ասաց, որ կզանգի, ու կպայմանավորվենք հաջորդ շաբաթ նորից հանդիպել: Լվացի բերանս, հանեցի բարձրակրունկներս ու նստեցի պատշգամբում: Կանչեցի կողքի սենյակում սպասող ընկերոջս ու խնդրեցի սուրճ եփել:
— Հը՞, ո՞նց էր:
— Ոնց պիտի լիներ:
Էնքան հաճախ են հարցնում ամուսնացած եղել եմ, թե ոչ, երեխա ունեմ, թե ոչ… Լինում են շատ դեպքեր, երբ փորձում են իբրև իմ դրության մեջ մտնել: Առաջարկում են պարզապես սուրճ խմել ու «մարդավարի» շփվել, թե բա «ես քեզ հասկանում եմ, դու հեշտ կյանքից չես էս ուղին ընտրել»: Բայց ես բավականաչափ խելք ունեմ հասկանալու համար, որ կամ ձրի սեքսի թեմա են տանում կամ էլ նպատակ ունեն սիրտս շահել ու իմ հաշվին ապրել: Նման դեպքերում հաճախ արթնանում է միջիս իսկական պոռնիկն, ու ուզում եմ հնարավորինս օգագործել էդ խորամանակ «բոզիտղուն», բայց հիմնականում զսպում եմ ինձ:
Ակամա հիշեցի մշտական հաճախորդներիցս մեկի պատմածը: Ասում է՝ մի սիրիահայ տղայի հետ է ծանոթացել, ով էստեղ ամուսնացած է մարմնավաճառի հետ ու հույս ունի աղջկա ունեցվածքի կեսը շորթել ամուսնալուծությունից հետո: Այ քեզ թատրոն:
Սեքսն իմ հաճույքն ու աշխատանքն է, ու քանի դեռ ես աշխատում եմ որպես էսկորտ, այս երկու խնդիրներն առանձին լուծման կարիք չունեն:

30.03.2016 թվական

Ավելին կարող եք կարդալ այս հղումներով՝
Մաս 1՝ «Մարմնավաճառի օրագրերը. ծանոթություն»
Մաս 2՝ «Մարմնավաճառի օրագրերը. էսկորտ»
Մաս 3՝ «Մարմնավաճառի օրագրերը. մարտի 8»

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն