Մարմնավաճառի օրագրերը․ Էսկորտ

Մարմնավաճառի օրագրերը․ Էսկորտ

1559
Կիսվել
Ո՞վ է էսկորտը: Կարո՞ղ եք առանձնացնել նրան մի խումբ աղջիկների մեջ: Տղաները հաճախ կարծում են ընտրում են ամենավուլգար հագնվածին կամ ամենավառ դիմահարդարում ունեցողին կամ այն մեկին, ում կոշիկներն ամենաշատն են փայլում: Հավատացեք, Երևանում, որտեղ 14 տարեկան աղջիկն իր դեմքի շպարով չի առանձնանում մազոխիստական հակումներ ունեցող տրանսից, իսկ ուսանողուհիների 80%-ը ձիու պես քայլում են  իրենց անհիմն հագած բարձրակրունկներով, էսկորտ ծառայություններ մատուցողներին կարելի է տարբերել հայտնի դիզայներից գնված դասական հագուստով: Էսկորտը հմայիչ է, բայց նրա արտաքինը չպետք է տպավորի մարդկանց մոտ: Քեզ նայում են, երբ դու քայլում ես կենտրունում, դու հրաշալի տեսք ունես, բայց քեզ ոչ ոք չպետք է հիշի հաջորդ օրը նկարդ համապատասխան ծառայությունների բաժնում տեսնելիս:
   Մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկներն այնքան տարբեր են, ինչքան տարբեր կարող են լինել մարդիկ: Ես կպատմեմ իմ մասին:
Ինչպես արդեն նշեցի, իմ կյանքում ոչ մի տարօրինակ բան չի եղել, ինչը կստիպեր ինձ գնալ այս քայլին: Միտքը բավականին վաղուց է առաջացել: Չնայած, ցանկացած կին էլ հոգու խորքում երազում է գումարի դիմաց սեքսով զբաղվել. հաճույք+գումար բանաձը գրեթե բոլորին է գրավում, նույնիսկ շատ տղաների կյանքի իրենց տեղն են գտնում հենց այս ոլորտում՝ աղջկա հագուստ կրելով, ու լեզվի սահուն շարժումների միջոցով գումար են վաստակում:
  Պարզապես մի տարիք եկավ, երբ չէի կարող անտարբեր անցնել ցանկություններիս կողքով: Տղաների հետ հարաբերություն ստեղծելու մի քանի փորձերն անհաջողության մատնվեցին և ժամանակի ընթացքում մի կողմ դրեցի սիրո փնտրտուքները: Ինչևէ:
  Վախով ու խուճապ ու նաև լիքը կրքոտ հետաքրքրասիրություն համադրելով՝ մի ցուցակ սկսեցի կազմել, որը պետք է առաջնորդեր ինձ այս ոլորտում հետագա գործողություններիս ժամանակ: Հիշեցի, թե ինչպես էի մի սրճարանում որպես մատուցող աշխատելիս սթրեսից խեղդվում: Այնքան էի նեղվել տերերի ու հաճախորդների երկկողմանի ճնշումից, որ կորցրել էի երբեմնի անհատականությունս ու սառը դատելու ունակությունս: Իսկ այստեղ հրամայողն ու ենթարկվողը միաժամանակ ես պիտի լինեի: Հենց այդպես էլ ստացվեց:
Եվ այսպես, կանոն առաջին՝ երբեք չպետք է խառնել անձնական կյանքը աշխատանքին: Կարմիր խոշոր տառերով գրեցի՝ հաճախորդներին ոչ մի անձնական տվյալ: Սա եվրոպական մեգապոլիս չէ, այստեղ հասարակ զբոսանքի ժամանակ էլ ես ծանոթների հանդիպում: Ոչ մի ռեալ կոնտակտային թիվ ու տառ: Ես Էլզան եմ: Ես 19 տարեկան եմ: Ես Էլզան եմ: Գործի ժամանակ պետք էր կտրականապես տարբերվել առօրյա կյանքից ու ես գիտակցաբար իմ ալտեր էգոյին ստեղծեցի՝ այլ մազեր, այլ շպար, առանձնացրի Էլզայի հագուստը ու անգամ ներքնազգեստները: Կեղծամն անիմաստ էր գնել, քազի բուռն սեքսի ժամանակ անհնար կլինի այն գլխին պահել: Մազերս շիկացրի, դե բնականաբար: Կվերադառնամ նախկին գույնիս, երբ բավականաչափ գումար կունենամ այլ գործի մեջ ներդնելու ու կայուն բարձր տոկոսադրույք ստանալու համար: Մինչ այդ անհրաժեշտ է մինիմալին հասցնել հարազատների, այդ թվում նաև ընկերների հետ շփումը:
Ապագայի մասին խոսելիս հիշեցի իմ տեսած բոլոր մարմնավաճառներին: Չկարողացա առանձնացնել մեկին, ով նորմալ պայմաններում է ապրում, նորմալ հագուստ է կրում ու թանկարժեք օծանելիք ունի: Նրանք բոլորն աշխատում են միջին վիճակագրական հայ տղամարդուց մի քանի անգամ ավելի շատ գումար, բայց շարունակում են պարտքերի մեջ ապրել: Բացեք յուրաքանչյուր հայտարարությունների կայք, մերսող աղջիկներին մինիմալը 500-600հազար աշխատավարձ են խոստանում: Ու դա այն դեպքում, երբ շահույթը կիսվում է հյուրանոցի տիրոջ հետ: Ուրեմն ինչու՞ են այդքան վատ ապրում: Ես մինչև այսօր չունեմ այդ հարցի պատասխանը, բայց այս միտքը ցուցակիս ևս մի կետ ավելացրեց: Ոչ մի մեծ ծախս, ոչ մի թմրանյութ, ոչ մի ալկոհոլ ոչ մի դեպքում չպետք է գումար ծախսեմ իմ անձնական հաճույքների վրա, մասնավորապես թանկարժեք հագուստի(ինչը հետագայում հերքվեց), զարդերի, ռեստորանների, փաբերի, որոնք ես այդքան սիրում էի: Արդեն հասցրել էի մի քանի անգամ ծխախոտ փորձել: Անհապաղ թողեցի: Ինքս ինձ խոսք տվեցի Էլզային ավելորդություններից զերծ պահել:
Սկզբում աշխատանքի հետ կապված հարցականներ շատ կային, իսկ այսօր՝ շուրջ կես տարի անց, ես իրոք պրոֆեսիոնալ եմ: Հաճախորդներն ինձ գտնում են համապատասխան կայքերով: Նկարների փոխանակում, սկայպ: Իրար հավանելուց հետո միայն հանդիպում ենք: Եվ այո, ես չեմ պատրաստվում հանդիպել մարդու հետ, ով ունակ է վճարել, բայց տհաճություն է պատճառում: Այո, ես դեռ հաճույք եմ ստանում սեքսից ու չեմ պատրաստվում դա փոխել գումարի հետ: Ի դեպ, հենց ծանոթությունն ամենաբարդ պահն է այս գործում: Ես չուզեցի աշխատել պարզապես հեռախոսազանգի միջոցով ժամ պայմանավորվելով: Գինը որոշում եմ ես, ու այն սակարկման ենթակա չէ: Հանդիպելու համար պետք է հարգալից լինել, քաղաքակիրթ ու 30+ տարիքի: Չեմ սիրում երիտասարդների հետ գլուխ դնել: Տարիքովները երբեք չեն գրի «տկլոր նկար ուղարկի» կամ «հիմա վիրտ անենք հետո հանդիպենք», նրանք ավելի լավ գիտեն՝ ինչ է իրենց անհրաժեշտ:
Ինձ մոտավորապես 2 ժամ է անհրաժեշտ հանդիպմանը պատրաստվելու համար: Մեկ ժամից ավել միայն լողանալու ու մազերս կարգի բերելու վրա եմ ծախսում: Տղամարդիկ սիրում են փարթամ մազեր: Թանկարժեք հագուստից հնարավորինս խուսափելու համար ես 5 կոմպլեկտ եմ այժմ օգտագործում, որոնք կրում եմ հերթականությամբ: 3 հատ փոքրիկ սև շրջազգեստ, որոնք իրարից տարբերվում են կտորի ամրությամբ ու ձևվածքով, և 2 հատ ամառային վառ ու ռոմանտիկ զգեստ: Յուրաքանչյուր կոմպլեկտ ներառում է համապատասխան աքսեսուարներ ու բարձրակրունկ կոշիկներ: Բարձրակրունկներ կրելու առաջինն նախապայմանն այն է, որ պետք է կարողանալ դրանցով վազել: Հակառակ դեպքում գեղեցիկ քայլել նույնպես չի ստացվի:
Հաջորդ կանոնը՝ իրավիճակը կառավարում եմ ես: Գումարը վճարվում է սկզբում, ԲԱՅՑ, երբեք ու երբեք չի կարելի հաշվել գումարը հաճախորդի ներկայությամբ: Սու՞րճ, թե՞յ… միգուցե գինի՞: Խոհանոցում ստուգում եմ գումարը ու զանգում ընկերոջս, ով այդ ընթացքում կողքի սենյակում նստած է: «Да, бабушка, привет, все в порядке, я тебе перезвоню, хорошо?», ասում եմ ես: Հակառակ դեպք դեռևս չի եղել, բայց լինելու ժամանակ ընկերս թեկուզ ոստիկանություն կզանգի: Սա չորրորդ կանոնն էր՝ անվտանգություն: Գինին մատուցվում է:
Հինգերորդ կանոնի անունն է հիգիենա: Միանգամյա օգտագործման սրբիչ, օճառ, ածելի, խոզանակ, հողաթափեր… այն ամենը ինչ սովոր եք տեսնել հյուրանոցներում ես տալիս եմ հաճախորդին ու ուղեկցում ցայվելու:
Էրոտիկ ներքնազգեստ, բարձրակրունկներ, ջրային հիմքով լուբրիկանտ՝ ահա թե ինչի մասին եմ հոգում նրա լողանալու ընթացքում: Պահպանակների տեսակները դրված են բարձին: Հաճախորդն ինքն է վերցնում իրեն հարմար չափսը:
Ես իդեալական զրուցընկեր եմ, քանզի տղամարդիկ կարող են կիսել ինձ հետ իրենց այն մտքերը, որոնց մասին չեն կարող խոսել ուրիշների հետ: Դա կարող է լինել մանկությունից կողպված ֆանտազիա կամ աշխատանքի վայրում առաջ եկած խնդիրների մասին զրույց, էական չէ: Ես գաղափար ունեմ գրեթե ամեն ոլորտից, իսկ եթե չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսում զուգընկերս, ապա պարզապես հարցուփորձ եմ անում ու հիացած դեմքի արտահայտություն ընդունում: Քաղաքական ու կրոնական թեմաներից, անշուշտ, պետք է խուսափել: Նույն սև ցուցակի մեջ է մտնում նաև ֆուտբոլը: Պրովոկացիոն ամեն ինչը պետք է սահուն կերպով թողնել մի կողմ: Դե, եթե հիշում եք ես հիմա հոգեբանություն եմ սովորում, հետևաբար այս ամենն ինձ մոտ համեմատաբար ավելի հեշտ է ստացվում: Սա իմ գործի 2-րդ կարևոր մասն է պարտնյորին հավանելուց հետո: Էսկորտ ծառայություններից օգտվողները միայն անկողնային թպրտոց չեն փնտրում: Դա հիմնականում մարդիկ են, ովքեր հոգնել են դասական սեքսից ու կարիք ունեն որոշակի փոփոխության: Ու ես անում եմ ամեն ինչ թե անկողնում, և թե անկողնուց դուրս նրանց բավարարելու համար:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն