«Մարդկային կատակերգություն». Վիլյամ Սարոյան (հատված)

«Մարդկային կատակերգություն». Վիլյամ Սարոյան (հատված)

463
Կիսվել
Ժամանակը կգա, կհասկանաս. ոչ ոք չի կարող քեզ բացատրել: Ամեն մարդ ինքն իր խելքով պիտի հասկանա: Եթե կյանքը տխուր է, ազնիվ կամ անմիտ, դրա պատճառը մարդն է: Եթե հարուստ է և գեղեցկությամբ լեցուն, ուրեմն ինքը մարդն է այդպիսին և ոչ թե նրա շրջապատը: Այդպես է: Եթե որևէ բան վատ է, տգեղ կամ խեղճ, միշտ ինքը մարդն է այդպես, և յուրաքանչյուր մարդ ինքն իր մեջ մի աշխարհ է. նա կարող է այդ աշխարհը վերակառուցել և սիրելի մարդկանցով բնակեցնել, եթե նրա սիրտն ընդունակ է  սիրո, կամ լցնել ատելի մարդկանցով, եթե նրա սիրտն ընդունակ է ատելության: Աշխարհը պետք է վերակառուցվի նրա մեջ ապրող յուրաքանչյուր անհատի կողմից: Վերակառուցվի ամեն օր, ինչպես անկողինն ու այն տունը, որտեղ նույն մարդիկ են ապրում: Այդ մարդիկ միշտ նույնն են, բայց և միշտ փոխվում են

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն