«Մայրդ մահանում է, արի տուն: Հայրիկ»․ Ջեյմս Ջոյս

«Մայրդ մահանում է, արի տուն: Հայրիկ»․ Ջեյմս Ջոյս

406
Կիսվել
Ջեյմս Ջոյսը ծնվել է 1882 թվականի փետրվարի 2-ին Դուբլինի Ռաթգար արվարձանում՝ Ջոն Ստանիսլոս Ջոյսի և Մարի Ջեյն Մուրեյի ընտանիքում։ Մկրտվել է փետրվարի 5-ին Տիրանուրի ՝ Սուրբ Հովսեփ եկեղեցում, Պատվելի Ջոն Օ’Մուլոյի կողմից։ Ֆիլիպ և Էլեն Մքքենները նրա կնքահայրն ու կնքամայրն էին։ Ջոյսը 10 երեխաներից ավագն էր. նրա եղբայր-քույրերից երկուսը մահացել էին տիֆից։ Հայրական ընտանիքը՝ ծագումով Քորքից, ժամանակին աղի և կիտրոնի գործի սեփականատեր են եղել։ Ջեյմսի և՛ հայրը, և՛ հայրական պապիկը երկուսն էլ ամուսնացել են հարուստ ընտանիքների ժառանգների հետ. թեպետ ընտանիքի հավակնոտ նախահայր՝ Ջոն Շոուն քարտաշ-որմնադիր էր՝ Քոնեմարայից։ 1887 թվականին նրա հայրը նշանակվում է որպես հարկահավաք (սեփականության հարկահավաք) Դուբլինյան Ընկերության կողմից։ Ընտանիքը հետագայում տեղափոխվում է Դուբլինին կից 19 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ շքեղ Բրեյ քաղաքը։ Այս Ժանակահատվածում է, որ շան հարձակման պատճառով Ջոյսի մոտ ձևավորվում է կինոֆոբիա։ Նա նաև տառապում էր կերաունոֆոբիայով, քանի որ նրա չափազանց սնահավատ մորաքույրը ամպրոպը նկարագրում էր որպես Աստծո ցասման նշան։
1891 թվականին Չարլզ Ստյուարտ Փարնելի մահվան կապակցությամբ Ջոյսը մի բանաստեղծություն է գրում։ Նրա հայրը զայրացած էր Կաթոլիկ եկեղեցու կողմից Փարնելի նկատմամբ վերաբերմունքի և Իռլանդիայի Գլխավոր Օրենքի պահպանման ձախողման պատճառով։ Նույն տարվա նոյեմբեր ամսին Ջեյմս Ջոյսը աշխատանքի է անցնում Ստաբզ Գազետում և այնուհետ աշխատանքից հեռացվում։ 1893 թվականին կենսաթոշակից զրկվում է, իսկ նրա հարբեցողությունը և ֆինանսական վիճակի անկառավարելիությունը պատճառ է դառնում ընտանիքի աստիճանական սննկացմանը։
Ջոյսը իր կրթությունը սկսել է 1888 թվականին Քլոնգոուս Վուդ քոլեջից՝ մի ճիզվիտական գիշերօթիկ դպրոցից, որը գտնվում էր Քլեյնի մոտ Քանթի Կիլդեյրում, բայց ստիպված էր թողնել այն 1892 թվականին, երբ իր հայրը այլևս ի վիճակի չէր ուսման վարձը վճարել։ Այնուհետ Ջոյսը ուսումը շարունակում է տանը, իսկ կարճ ժամանակ անց Դուբլինի Քրիսչիան Օ’քոունել դպրոցում, մինչ 1893 թվականին նրա՝ դուբլինյան ճիզվիտական Բելվըդիր քոլեջ տեղափոխվելը։ 1895 թվականին, 13 տարեկանում, իր հասակակիցների կողմից ընտրվում է Տիրամոր Եղբայրության անդամ Բելվըդիրում։ Թոմա Աքվենացու փիլիսոփայությունը ազդեցություն է ունեցել Ջոյսի ամբողջ կյանքի վրա։
1898 թվականին Ջոյսը ընդունվեց վերջին շրջանում հիմնադրված Դուբլինի համալսարանական քոլեջը՝ սովորելով անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն։ Նա նաև ակտիվ դարձավ քաղաքի թատերական և գրական շրջաններում։ 1900 թվականին Հենրիկ Իբսենի «Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք» ստեղծագործությանը ուղղված գովասանական ակնարկը հրապարակվեց Ֆորթնայթլի Ռիվյու ամսագրում։ Սա նրա առաջին տպագրություն էր։ Նորվեգերեն սովորելուց հետո Ջոյսը երգիծական նամակ գրեց Իբսենին, որին հետևեց դրամատուրգի շնորհակալական նամակը։ Այս շրջանում նա գրել է մի շարք այլ հոդվածներ և առնվազն երկու պիես (ավաղ անհետացել են)։ Դուբլինի համալսարանական քոլեջի իր ընկերները կերպարներ են դարձել Ջոյսի աշխատանքներոմ։ Իր ամենամոտ գործընկերներն էին այդ սերնդի առաջատար գործիչները, մասնավորապես՝ Թոմաս Քեթըլը, Ֆրանսիզ Շիհի- Սքեֆինգքոնը և Օլիվեր Սեյնթ Ջոն Գոգորթին: Ջոյսին առաջին անգամ իռլանդական հասարակությանը ներկայացրեց Արթուր Գրիֆիթը իր Միացյալ իռլանդացիներ օրաթերթում 1901 թվականի նոյեմբերին։ Ջոյսը հոդված էր գրել Իռլանդական գրական թատրոնի մասին, և քոլեջի ամսագիրը հրաժարվել էր տպագրել։ Նա տպագրեց այն և տարածեց շրջանում։ Գրիֆիթը ինքը հանդիմանական գրաքննական հոդված գրեց ուսանող Ջեյմս Ջոյսի դեմ։ 1901 թվականին Իռլանդիայի ազգային մարդահամարը Ջոյսին գրանցում է որպես անգլախոս և իռլանդախոս մի գիտնական, ով ապրում է իր մոր և հոր, վեց քույրերի և երեք եղբայրների հետ Ռոյալ Թերեյսում, Քլոնթարֆում, Դուբլին։
1902 թվականին ավարտելով Դուբլինի համալսարանական քոլեջը՝ մեկնում է Փարիզ բժշկություն ուսումնասիրելու, բայց շուտով թողնում է սա ֆրանսերենով տեխնիկական դասերի չափազանց դժվար լինելու պատճառով։ Այստեղ մնում է մի քանի ամիս, նպաստելով իր ընտանիքի ֆինանսական վատ դրությանը, և մինչև ուշ երեկո գրադարանում ընթերցանությամբ զբաղվելով։ Երբ մոր մոտ ախտորոշում են քաղցկեղ, հայրը հեռագիր է ուղարկում, որտեղ գրված էր «Մայրդ մահանում է, արի տուն: Հայրիկ»։ Ջոյսը վերադառնում է Իռլադիա։ Վախենալով իր որդու անհավատությունից՝ նրա մայրը անհաջող փորձ է կատարում համոզել որդուն խոստովանություն տալ և սուրբ հաղորդություն ընդունել։ Ի վեջո նա կոմայի մեջ է ընկնում և մահանում օգոստոսի 13-ին, Ջեյմսը և Ստանիսլաուսը հրաժարվում են ընտանիքի մյուս անդամների հետ ծնկի իջնել՝ նրա մահճակալի մոտ աղոթելու։ Մոր մահից հետո նա շարունակում է տարվել խմիչքով, և ընտանիքում իրավիճակն ավելի է սրվում։ Նա գրախոսական գրքեր է գրում, ուսուցչությամբ և երգեցողությամբ զբաղվում։ Նա գերազանց տենոր ձայն ուներ և 1904 թվականին բրոնզե շքանշան է ստանում Ֆեիս Սիոյլում։
1904 թվականի հունվարի 7-ին փորձում է տպագրել Արտիստի դիմանկարը՝ գեղագիտության մասին մի էսսե-պամություն, միայն թե այն մերժվում է ազատամիտ ամսագիր Դանայի կողմից։ Ծննդյան 22-րդ ամյակին նա որոշում է վերափոխել պատմությունը նորավեպի՝ անվանելով Ստեգըն Հիրոու։ Անավարտ Ստեֆըն Հիրոուն տպագրվել է նրա մահից հետո։
Նույն տարում նա հանդիպեց Նոռա Բարնաքլին, ով Գոլվեյում ապրող և աղախին աշխատող մի երիտասարդ կին էր։ 1904 թվականի հուլիսի 16-ին նրանք ամուսնացան։ Սա մի իրադարձություն էր, որը հետագայում պետք է հիշատակվեր՝ որպես Ուլիս ստեղծագործոթյան իրադարձությունների ամսաթիվ։
Ջոյսը երկար ժամանակ մնաց Դուբլինում՝ տարվելով խմիչքով։ Եվ մի երեկո հարբած վիճակում վիճում է Սեյնթ Սթեֆըն Գրինի հետ զբոսայգում միմյանց սխալ հասկանալու պատճառով։ Նրան տեսնում է իր հոր ծանոթներից մեկը՝ Ալդրեդ Հ. Հանթերը, և տանում իր տուն՝ վերքերը մշակելու։ Շշուկներ կար, որ Հանթերը հրեա էր և անհավատարիմ կին ուներ, որն էլ հետագայում պիտի դառնար Լեոպոլդ Բլումի՝ Ուլիս ստեղծագործության գլխավոր հերոսի, մոդելներից մեկը։ Նա մտերմանում է բժիշկ ուսանող Օլիվեր սեյնթ Գոգըրթիի հետ, որն էլ հիմք է դառնում Ուլիսում Բաք Մալիգանի կերպարի համար։ Վեց գիշեր Մարթելո աշտարակում անցկացնելու հետո, որը վարձել էր Գորըրթին Սենդիքովեում, նա կեսգիշերին հեռանում է մեկ այլ ուսանողի՝ Սամուել Չենեվիքս Թրենչի (Հայնես կարպարը Ուլիսում) հետ վիճաբանության պատճառով, ով կրակել էր ուղիղ Ջեյմսի մահճակալի վերևում կախված թավաներին: Նա 13 կմ հետ քայլեց դեպի Դուբլին իր բարեկամների հետ մնալու համար, և հաջորդ օրը ընկերոջը ուղարկեց աշտարակ իր ճամպրուկի հետևից։ Կարճ ժամանակ անց կնոջ՝ Նոռայի հետ փախավ մայրցամաք։
1941-ին Ջոյսը հանկարծամահ է լինում Ցյուրիխում, վիրահատությունից հետո: Անշուք հուղարկավորությունը, առանց կաթոլիկ եկեղեցու ծիսակարգի, տեղ է ունենում Ցյուրիխի Ֆլութերն գերեզմանատանը: 1951-ին մահանում է նաև Նորա Բարնըքլը. նրան թաղում են նույն գերեզմանատանը` մեկ այլ տեղ: 1966-ին Ցյուրիխի քաղաքապետարանը նրանց աճյունները վերաթաղում է միասին:
Ամեն տարվա հունիսի 16-ը Ջեյմս Ջոյսի երկրպագուների կողմից նշվում է Բլումի օր կամ Բլումսդեյ տոնակատարությունը։ Տոնը կոչվել է Ուլիս վեպի հերոս Լեոպոլդ Բլումի անունով, իսկ ժամկետը ընտրված է վեպում տեղի ունեցող գործողությունների օրը՝ 1904 թվականի հունիսի 16-ը։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Երկու լուսինն անջատված լամպի փոխարեն»․ Լիլ Հովհաննիսյան
Հաջորդ հոդվածըԻնչպե՞ս խնայել 21-րդ դարում
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: