«Ճանճերի տերը». Վիլյամ Գոլդինգ

«Ճանճերի տերը». Վիլյամ Գոլդինգ

1157
Կիսվել
Գոլդինգը բանաստեղծություններ սկսեց գրել այն ժամանակ, երբ ուսանում էր Օքսֆորդում. սկզբում այդ հրապուրանքը ծառայում էր որպես ճշգրիտ գիտություններում խորանալու անհրաժեշտության յուրօրինակ հակակշիռ։ Ինչպես գրել է Բերնարդ Ֆ. Դիկը, սկսնակ գրականագետը պարզապես սկսեց «գրառել իր դիտարկումները բնության, անպատասխան սիրո, ծովերի կանչի և ռացիոնալիզմի գայթակղությունների մասին»: Նրա ուսանող ընկերներից մեկը ինքնույույն հավաքագրեց այդ հատվածները մի ժողովածուի մեջ և ուղարկեց հրատարակչություն, որը պատրաստվում էր թողարկել երիտասարդ հեղինակների պոեզիաների հատուկ շարք։ 1934 թվականի աշնան մի առավոտ Գոլդինգը անսպասելիորեն ստացավ հինգ ֆունտ ստերլինգի կտրոն՝ իր ժողովածուի համար, ինչով և իրազեկվեց իր գրական կարիերայի սկզբի մասին:Հետագայում Գոլդինգը մեկ անգամ չէ, որ ափսոսանք է հայտնում այդ ժողովածուի լույս ընծայման հետ կապված, անգամ ձեռք է բերում դրա օգտագործված տարբերակներից մեկը՝ զուտ պատռելու և դեն նետելու համար (միայն ավելի ուշ իմանալով, որ ոչնչացրել է հավաքածուական հազվադեպ օրինակ): Սակայն հետագայում 23-ամյա պոետի բանաստեղծությունները քննադատների կողմից սկսեցին դիտարկվել որպես միանգամայն «հասուն և ինքնատիպ», բացի այդ, նշվում էր, որ դրանք վառ կերպով արտահայտում են հեղինակի հետաքրքրությունների սպեկտորը, որոնցում կենտրոնական տեղ էր գրավում հասարակության տրոհվածութունն ու ռացիոնալիզմի քննադատությունը1935 թվականին Գոլդինգը ստացավ արվեստների բակալավրի աստիճան և աշնանն անցավ ուսուցչական աշխատանքի՝ Լոնդոնի հարավում ընկած Սթրիթեմի Մայքլ Հոլ դպրոցում: Այդ տարիներին, լրացուցիչ աշխատելով հաշվարկային պալատում և սոցիալական ծառայություններում (մասնավորապես անտունների Լոնդոնյան կացարանում), նա սկսեց գրել պիեսներ, որոնք ինքն էլ բեմադրում էր լոնդոնյան ոչ մեծ մի թատրոնում։ 1938 թվականի աշնանը Գոլդինգը վերադառնում է Օքսֆորդ՝ համալսարանի ավարտական դիպլոմը ստանալու համար, հաջորդ տարվա հունվարից սկսում է նախապատրաստական ուսուցչական պրակտիկան Ուորդսվորտ եպիսկոպոսի սոլբերյան դպրոցում, սկզբում՝ Մեյդսթունի միջնակարգ դպրոցում, որտեղ և ծանոթանում է Էնն Բրուկֆիլդի՝ վերլուծական քիմիայի մասնագետի հետ։ 1939 թվականի սեպտեմբերին նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Սոլսբերի. այստեղ սկսնակ գրականագետը ձեռնամուխ եղավ անգլերեն լեզվի և փիլիսոփայության դասավանդմանը՝ արդեն իսկ Ուորդստվորյան դպրոցում: Նույն տարվա դեկտեմբերին, առաջնեկի ծնունդից հետո, Գոլդինգն անցավ ծառայության նավատորմում։
«Ճանճերի տերը»
Այստեղ շոգը խփեց գլխին, նա վայր ընկավ, և որսորդները հարձակվեցին վրան: Օտար ուժերի զարհուրելի այդ պոռթկումը խենթացրեց նրան, նա մոլեգին խռնչում էր ու թպրտում: Ամեն ինչ իրար էին խառնվել՝ քրտինք, աղաղակ, արյուն և սարսափ: Ռոջըրը վազում էր թավալվող կույտի շուրջը, նիզակը ճոճելով ամեն անգամ, երբ երևում էր խոզի իրանը: Ջաքը, խոզին հեծած, կատաղի դանակահարում էր նրան: Ռոջըրը վերջապես հարմար մի պահ որսաց և խրեց իր նիզակը, մարմնի ամբողջ ծանրությամբ հենվելով վրան: Նիզակը կամաց-կամաց ներս էր մտնում, մինչև որ խոզի սարսափահար խռինչը վերածվեց զիլ ճիչի: Ջաքը վերջապես գտավ նրա վիզը, և տաք արյան շիթը հորդեց նրա ձեռքերին: Մերունը տապալվեց: Ծանրացած և բավարարված, նրանք պառկել էին վրան: Բացատի կենտրոնում դեռևս պարում էին ամենին անհաղորդ թիթեռները:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՄարմնավաճառի օրագրերը․ Էսկորտ
Հաջորդ հոդվածըԿանանց էվոլյուցիան տարիների ընթացքում
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: