«Ես շուն եմ, և դուք էլ, քանի որ ինձ պես տրամաբանող էակներ...

«Ես շուն եմ, և դուք էլ, քանի որ ինձ պես տրամաբանող էակներ չեք». Օրհան Փամուկ

879
Կիսվել
2006 թ. արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ Նոբելյան հանձնախմբի հետևյալ ձևակերպմամբ. «Նրան, որն իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման և խաչաձևման նոր խորհրդանիշեր»։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուկն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, որը 1915 թ. դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» բառը։ Իր հայացքների պատճառով Փամուկը ենթարկվել է հալածանքների, տարագրվել, վերադարձել։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։ Փամուկի գրականության հիմնական թեման Թուրքիայի ներքին կյանքն է, թուրք ժողովուրդը և թուրք մարդը, Արևելքի և Արևմուտքի, իսլամի և քրիստոնեության, ավանդապահության, հետամնացության և առաջադիմության հակամարտությունը։ Իր ստեղծագործություններում Փամուկն օգտագործում է արևմտյան գեղագիտական ու փիլիսոփայական կոնցեպտներ, արևելյան գեղարվեստական սկզբունքներ, դիմում սուֆի միստիկների, այլաբանությունների, համեմատում, հակադրում և փորձում ընդհանրացնել իսլամի և քրիստոնեության, Արևմուտքի և Արևելքի կրոնափիլիսոփայական, գեղագիտական և կենսահայեցողական մոտեցումներն ու սկզբունքները։
«Իմ անունը Կարմիր է»
Ինչպես տեսնում եք, ժանիքներս այնքան սուր են ու երկար, որ դժվարությամբ են տեղավորվում բերանումս: Գիտեմ, որ սարսափելի տեսք ունեմ, բայց ինձ դուր է գալիս: Մի անգամ մի մսագործ, նայելով իմ ժանիքների մեծությանն, ասաց.«Սա հո շուն չի, խոզ է»:
Նրա ոտքն այնպես կծեցի, որ ատամներիս ծայրին զգացի, թե ինչպես եմ յուղոտ մսից հետո հասնում ազդրի կոշտ ոսկորին: Դա շան համար ոչինչ է. ներսից եկող զայրույթով վատ թշնամու մսի մեջ ատամները խրելու չափ հաճելի ոչինչ չի կարող լինել: Երբ այդպիսի հնարավորություն եմ ունենում, կծելու արժանի զոհի՝ իմ առջևով հիմարի պես անցնելու պահին աչքերս սևանում են, ատամներս կարծես ցավում են և առանց նկատելու՝ կոկորդիցս ձեզ վախեցնող մռնչոցներ եմ սկսում արձակել:
Ես շուն եմ, և դուք էլ, քանի որ ինձ պես տրամաբանող էակներ չեք, մտածում եք, որ շները չեն կարող խոսել: Բայց մյուս կողմից՝ կարծես հավատում եք, որ հանգուցյալները խոսում են, հավատում եք հեքիաթներին, որտեղ հերոսներն օգտագործում են իրենց չիմացած բառերը: Շները խոսում են, բայց նրանց համար ովքեր լսում են իրենց:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԵՊՀ Ուսանողական խորհուրդը՝ «առաջ գնալու» ու «հանրապետկանացվելու» օջախ
Հաջորդ հոդվածը10 ֆիլմ կանանց մասին և կանանց համար
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: