Հիքսոս Արթուր | Խառնիխուռը

Հիքսոս Արթուր | Խառնիխուռը

1242
Կիսվել
Մարդի՜կ…Կաղաչե՜մ
Միք փայփայեք զուր..
Սին ու փուչ հույսեր.
Թե պոռնիկը ՝ կույս,
Գողն՝ արդար դառնա:
Այս ամենն՝ ավա՜ղ
Եղել է ու կա…
***
Ի՜նչ էլ որ ասե՛ն…
Թե «…դարեր առաջ
Կյանքն այլ է եղել,
Ապրել են արդար,
Գործով մեկտեղվել,
Եղել անաչառ,
Ու փառքի տիրել…»
Գուցե եղել են,
Բայց այսօր չկան..
Ուստի մենք իզուր
Ուժը չվատնենք…
Ու բաց աչքերով
Այս կյանքին նայենք,
Իրականության
Արմատը տեսնենք…
***
Այլոց այպանե՛լ՝
Ինչ է խիղճ չունեն,
Երբ քո սեփական
Խիղճն է քուն մտել…
Պայքարի կոչե՛լ
Աջ-ձախ, բոլորին,
Երբ ինքդ ես անշարժ
Սերտաճել թախտին.
Ի՞նչ իմաստ ունի…
***
Լավ է ինքնուրույն
Մի մախաթ սրել..
Որ վաղը պատեհ
Առիթի դեպքում
Կարես թշնամուդ
Աչքը դու հանել…
Սուս-փուս շարժվելով
Մի դանակ սարքել,
Կամ թե հնար է
Ինքնաձիգ գնել…

22.01.16

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն