Գոգ Ալմա. «Կավեմարդ»

Գոգ Ալմա. «Կավեմարդ»

852
Կիսվել
Անպատ երեկոն նորից ցած նետեց
Իր վարագուրե զգեստները պերճ,
Կրկին սև հագավ մռայլը վսեմ,
Միտքս կուրորեն զգեստափոխվեց…
Երեկոն իջավ,
Դու էլի դարձար խիղճս պարուրող պաթոսը հրե,
Էլի սկսեցիր խանձարուրի պես
Ձուլվել մատներիս,
Մնալ ձեռքերիս ու եփվել անվերջ…
Կտավը ձեռքիս՝
Ահա թրծում եմ քեզ իմ մատներով…
Ա ՜յ քեզ կավեմարդ,
Ինչ էլ նման է պատկերիդ չքնաղ:
Ահա աչքերդ՝
Գինովությունից կարմիր ստացված,
Ու մերկ բիբերդ,
Որ ծածկվել են կոպե վերմակով:
Ահա շուրթերդ,
Որ կավեգույնից կապույտ ստացվեց:
Հայացքդ նույնն է՝
Խիստ ու անվրդով…
Այսօր հերիք է,
Ներկադ ստացար,
Այսօր կիսավեր կիսանդրիդ թրծվեց,
Ու քո երեսի որոշ մասունքներ
Արդեն չորացան մատներիս վրա,
Տեղավորվեցին եղունգներիս տակ…
Այսօր էլ նորից
Մատներս քեզնով բո ՜լ կավոտվեցին…
Այսօր հերիք է…
——————————————-
Երեկոն անպատ վեր քաշեց կրկին
Թախծագույն դարձած վարագույրները,
Ճառագված լույսով համակվեց օդը,
Եվ միտքս՝ արդեն
Անկույրի քողը դաջած երեսին, զգեստափոխվեց…
Սպասում եմ արդեն մյուս երեկոյին,
Որ լուռ ավարտեմ թրծանքդ կիսատ,
Որ նվիրեմ քեզ…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՄարմնավաճառի օրագրերը․ ծանոթություն
Հաջորդ հոդվածըՎ. Սուրյան. պատմվածքներ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: