«Գիշերով թափառում են կույրերը»․ Իոսիֆ Բրոդսկի

«Գիշերով թափառում են կույրերը»․ Իոսիֆ Բրոդսկի

291
Կիսվել

Գիշերով թափառում են կույրերը, ավելի դյուրին է գիշերով հրապարակի միջով անցնել…

կույրերը փակաչք են ապրում՝
աշխարհին ձեռքերով դիպչելով,
լինելով անհաղորդ լույս-ստվերին,
հպվելով քարերին միայն…
քարերից պատեր են սարքում,
որոնց ետևում ապրում են
այրեր,
կանայք,
մանուկներ,
փողեր…
այդ պատճառով էլ հարկ է անխախտ քարերը շրջանցել…
մեղեդին կմեխվի դրանց մեջ,
քարերը կկլանեն մեղեդին…
և մեղեդին կմեռնի քարերում՝ խլված ձեռքերով…
վատ է գիշերով մահանալ,
վատ է մահանալ փակ աչքով…
ուրեմն կույրերի համար հեշտ է…
անցնում է կույրը հրապարակով…

Թարգմանությունը՝ Աննա Վարդազարյանի և Անի Սարուխանյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն