«Գանգատ». Վազգեն Գրիգորյան

«Գանգատ». Վազգեն Գրիգորյան

591
Կիսվել
Ես փորձում եմ հասկանալ,
Թե ինչու է աշխարհն այս մեծ,
Այդքան դաժան եւ բռնակալ։
Ես ուզում եմ լոկ իմանալ,
Թե ինչու է մեկը ուրախ,
Իսկ մյուսը տխուր այդպես:
Արդյո՞ք ինչն է մեկին սարքում
Ե՛վ բախտավոր, և՛ երջանիկ,
Իսկ մյուսից լոկ պատրաստում ապերջանիկ։
Ինչու պիտի մեկը լինի ազնվության խորհրդանիշ,
Բայց չունենա գլխի վրա մի հասարակ փայտե տանիք։
Ո՞վ հնարեց մարդուն չափել
Իր գրպանի ունեցվածով:
Հաշվի չառնել «մարդ» ասվածը՝
Իր անձնական ներաշխարհով։
Ես չգիտեմ, չեմ հասկանում
Փոխվելո՞ւ է աշխարհն այս մեծ,
Թե՞ առհավետ պիտի կորչի
Կեղծիքների, ստերի մեջ։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Մորթված հավը». Օրասիո Կիրոգա
Հաջորդ հոդվածըՍեյրան Գրիգորյան. «Հայաստանի պոեզիան անկախության շրջանում»
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: