«Դու դեռ անփորձ ես ոգով, դեռ թույլ ես, Չարե՛նց»․ Եղիշե Չարենց

«Դու դեռ անփորձ ես ոգով, դեռ թույլ ես, Չարե՛նց»․ Եղիշե Չարենց

1243
Կիսվել
Ինձ
Դու դեռ անփորձ ես ոգով, դեռ թույլ ես, Չարե՛նց․
Վարժի՛ր ոգիդ, եղի՛ր մոգ, յոգ ու արև-
Ինչպես Գա՛նդին Մահաթմա — Հնդիկն Հանճարեղ․․․․
* * *
Իմ դուստր Արփիկին
Սիրի՛ր հանճարը հայ,
Որ դարեր շարունակ մաքառել է ․
Եվ իբրև իր փառքը վերջին
Քո հորն է լույս աշխարհ բերել․․․․
* * *
Երբեք չի եղել այսքան միայնակ
Մարդը իր կյանքում ու շրջապատում,
Որքան այս վսեմ արեգակի տակ,
Երբ կառուցում ենք, կարծես, աշխարհում
Այնպիսի՛ մի կյանք, որ սիրտը մարդու
Մարդկանց հետ պիտի՛ լինի զվարթուն․․․․
* * *
․․․․Պետությունն՝ ամբողջ իր ապարատով
Ելել է ահա․․․մի պոետի դեմ․-
Էլ ինչպես ես ինձ ահով չդիմեմ,
Ու չհիանամ իմ «բիրտ» սֆաթով,-
Եվ․․․ զարհուրելի իմ ուժով հպարտ՝
Չբացականչեմ՝ «- Հերո՜ս եմ ու մարդ!!!»։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն