«Ես ատում եմ քեզ, աստված, և ահա ես թքում եմ քո ոտքերի...

«Ես ատում եմ քեզ, աստված, և ահա ես թքում եմ քո ոտքերի առջև». Հերման Հեսսե

1236
Կիսվել
Հեսսեի հատկապես վաղ շրջանի աշխատանքները ռոմանտիկական են։ Իր առաջին ստեղծագործություններում նկատվում է ուժեղ ազդեցություն գերմանական այնպիսի դասականների, ինչպիսիք են Գյոթեն, Շիլլերը , Նովալիսը։ 1927 թվականին Հյուգո Բալլը Հեսսեին ռոմանտիզմի վերջին ասպետ է անվանել։ Գրականության այդ ուղղության թեմաններն ու կերպարները ուղեկցում են ողջ ստեղծագործական ընթացքին. հերոս՝ հակադրված շրջակա միջավայրին, փախուստ հասարակությունից, և ես-ի փնտրտուքներ։Հեսսեի ստեղծագործություններում մեկ այլ վառ արտահայտված առանձնահատկություն է ծայրահեղ ինքնակենսագրականը։ Շատ հերոսներ կյանքում ունեցել են իրական նախատիպեր, ինչպես, օրինակ, վարպետ Տոմասը—Տոմաս Մանն, Յակոբ հայրը—Յակոբ Բուրկհարդթ։ Գլխավոր հերոսներին Հեսսեն հիմանականում իր սեփական բնավորությունն է տվել, իսկ երբեմն՝ կին հերոսներին իր անվան նման անուն, ինչպես Հերման—Հերմինե։ Ընդհանրապես Հեսսեն իր կյանքի կարևոր դրվագները արտացոլել է իր գրվածքներում։Հեսսեն տարված էր հոգեվերլուծությամբ, ինչը ևս մեծ ազդեցություն է թողել իր ստեղծագործությունների վրա։ Հավանաբար, ամենից վառ արտացոլվել է «Դիմինայում»,որտեղ գլխավոր հերոս Սինկլեռը ինքնության փնտրտուքի ճանապարհին է։ Այս վեպից սկսած, հոգեբանական հանգույցները բացվում են գրողի հետագա ստեղծագործություններում։ Ինքնության փնտրտուքի արդյունքում Սիդհարթան գալիս է գետի մոտ, իսկ Հարրի Հալլերը՝ «Մոգական թատրոն»։ Հեսսեի արվեստում նկատվում է նաև անհատի հակադրություն, ինչպես օրինակ Գալերայի և Աբրակսասի կերպարներում, որոնք իրենց մեջ համատեղում են բարին ու չարը։ Հեսսեի արվեստին հատկապես բնորոշ են մարդ-հասարակություն բախումը. հերոսը կոնֆլիկտի մեջ է հասարակության հետ։ Հանդիպում ենք նաև այնպիսի հակադրությունների, ինչպիսին է արևելքն ու արևմուտքը, որի արդյունքը նույնպես հեղինակի կենսագրականի մեջ է՝ մեծանալով քրիստոնեական խորը համոզմունքներով ընտանիքի մեջ, որը իր մեջ ներառում է Հնդկական արվեստի մի մասը։ Հեսսեի ստեղծագործություններում հատկապես մեծ դեր է խաղում արվեստը։ «Տափաստանի գայլը» վեպի մեջ Հեսսեն խոսում է երաժշտության նվազման մասին, որը մարդկային բարբարոսության զոհն է դարձել։ Մոցարտին փոխարինելու է եկել սաքսաֆոնահար Պաբլոն, ով ուրախացնում է այն լսարանին, ովքեր ի վիճակի չեն գնահատել բարձր արվեստը։«ՈՒլունքախաղում» երաժշտությունը հայտնվում է արդեն որպես առեղծված, հատուկ կարգուկանոն, խաղի մի կաղապարված մաս։ Կյանքի ընթացքում հեղինակը մեղադրել է քաղաքականությանն ու պատերազմին անտարբերության մեջ, կենտրոնացել է ներքին փնտրտուքների մեջ, մինջդեռ շրջակայքում ամեն բան փոխվել ու զարգացել էր։1960-70 թվականներին Հեսսեն սկսում է երկրպագել այսպես կոչված «ապստամբող երիտասարդությանը» և ԱՄՆ-ում և Ճապոնիայում ամենից շատ ընթերցվող եվրոպական հեղինակներին։
«Ես ատում եմ քեզ, աստված, և ահա ես թքում եմ քո ոտքերի առջև»
Եւ երբ ինձ մահապատժի ենթարկեն, երբ մահացած լինեմ ու ներկայանամ երկինք՝ հավերժական դատավորին, այն ժամանակ էլ ես չեմ խոնարհվի նրա առաջ, չեմ հնազանդվի նրան: Օ, ոչ, թեկուզ նա շրջապատված լինի հրեշտակների ողջ բազմությամբ, թեկուզ և շողարձակի իր ամենայն սրբազանության ու վեհաշուքության մեջ… Թող նա անեծքներ տեղա գլխիս, թող կարգադրի ինձ եռացող կուպրի մեջ նետել… մեկ է, ես ներողություն չեմ խնդրի, չեմ ստորաքարշվի, նրանից ողորմածություն ու գթասրտություն չեմ աղերսի, իմ կատարած ոչ մի արաքի համար չեմ զղջա…Երբ նա ինձ հարցնի. «Կատարե՞լ ես դու այս ու այն արարքները», այնժամ ես կբացականչեմ. «Այո՛, արել եմ, չեմ հրաժարվում, և ճիշտ եմ արել, և եթե ինձ հնարավորություն ընձեռվի՝ ես այդ բանը նորից կանեմ:Ես մարդ եմ սպանել, տներ եմ կրակի մատնել, որովհետև ես ցանկանում էի ծաղրել քեզ ու քո զայրույթն առաջ բերել:Այո՛, ես ատում եմ քեզ, աստված, և ահա ես թքում եմ քո ոտքերի առջև: Դու ինձ տանջել ես միշտ ու կտտանքների ենթարկել, դու օրենքներ ես սահմանել, որոնք ոչ ոք ի վիճակի չէ պահպանել, դու հրահրել ես մեծահասակներին թունավորելու մեր՝ երեխաներիս կյանքը»:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՄի խումբ հմայիչ երիտասարդների անակնկալը աղջիկներին Սբ. Վալենտինի տոնին
Հաջորդ հոդվածը«Վախ». Դավիթ Հովհաննիսյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: