«Լոնդոն»․ Էմիլ Վերհարն

«Լոնդոն»․ Էմիլ Վերհարն

710
Կիսվել
Այն – Լոնդո՛նն է, ցնո՜րք չուգուն ու երկաթե.
Այնտեղ հեծում է հանքն ահագնազարկ մուրճից.
Այնտեղից են մեկնում նավերը – ո՜վ գիտե՝
Դեպ ի՞նչ անլույս ծովեր ու արկածներ վերջին:
Կայարաններ տխուր, ուր կարոտի բոցում
Դողդողում են գազի լապտերները կորգիծ,
Ուր ձանձրույթի ահեղ հրեշներ են ճչում
Վեստմինստերյան դաժան ժամացույցի զարկից:
Ու լապտերներ, Թայմզի երկայնքն ի վար շարած,
Որ անձրևի կազմած լճակներում լեղի
Օրորվում են որպես ջրահեղձ ու մեռած
Նավազների զարհուր ուրվականներ դեղին:
Եվ հարբածի երգեր, ու պոռնիկի քրքիջ,
Ու պանդոկի պատին – բախտանման գրեր,-
Եվ հանկարծ – մա՛հն ահա, որպես մի հյուր անկոչ…
Այն-Լոնդո՛նն է՝ ցնորք, որ կրում ես քո մեջ:
Թարգմանությունը՝ Եղիշե Չարենցի
Նյութի աղբյուրը՝ www.tarntercum.ru

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԹոմաս․ Ս․ Էլիոթ․ բանաստեղծություններ «Մեռյալ երկիրը» գրքից
Հաջորդ հոդվածը«Չարը»․ Արթյուր Ռեմբո
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: