«Էդգար Ալլան Պոյի նամակը Ելենա Ուիթմանին»

«Էդգար Ալլան Պոյի նամակը Ելենա Ուիթմանին»

943
Կիսվել

Իմ սիրելի, սիրելի Ելենա, այդքան բարի, այդքան ճշմարտացի, այդքան մեծահոգի, չանհանգստացած այն ամենով, ինչը կանհանգստացներ ցանկացածին, ով ավեի քիչ է, քան հրեշտակը: Իմ սրտի, իմ երևակայության, իմ մտքի սիրեցյալ, կյանքիս կյանք, հոգուս հոգի…
…Ես լուռ ու հանգիստ եմ, և եթե չլիներ մոտեցող չարիքի ստվերը, որ կանգնում է իմ մեջ ուրվականի նման, ես երջանիկ կլինեի: Այն, որ ես անչափ երջանիկ չեմ, անգամ երբ զգում եմ Ձեր նուրբ սերը իմ սրտում, վախեցնում է ինձ: Ի՞նչ կարող է դա նշանակել:
Գուցե, սակայն, սա անհրաժեշտ տապալվածությունն է այդպիսի ոգևորություններից հետո:
Հիմա ժամը հինգն է, և նավակը նոր է մոտեցել ափին: Ժամը յոթին Նյու Յորքից Ֆորդհեմ մեկնող գնացքով ես էլ կգնամ: Գրում եմ սա, որ Դուք տեսնեք` չեմ համարձակվել դրժել Ձեզ տված խոստումս: Իսկ հիմա, թանկագին, սիրելի Ելենա, ինձ հավատարիմ եղեք…

Թարգմանությունը՝  Մարի Ռաֆյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Մահն իսկ լուծում ունի, կթաղե՛ս, բայց ապրել պետք է»․ Վարդուհի Վարդերեսյան
Հաջորդ հոդվածը«Հայրը»․ Գուրգեն Խանջյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: