Էդգար Կոստանդյան. «Որբանոց» (հատված)

Էդգար Կոստանդյան. «Որբանոց» (հատված)

372
Կիսվել
… Քեզ լույս աշխարհ չէին բերել, քեզ ունեցել էին` իբրեւ հերթական ու սովորական… Դրա համար քո կյանքը երբեք ժամանակ չի ունեցել… Քո կյանքն աղբանոցից հավաքած դատարկ շշերի ընդհանուր գումարն է… Շշեր, որոնցից մեկի տակ` ներսի կողմից, դու ես շնչում… Երբ բոլորը դպրոց էին գնում, դու քո աղբանոցում էիր… Բայց դու ավելի խելացի ես, քան այդ բոլորը, դու քո շշերը հաշվելով ավելի հեշտ յուրացրիր կյանքի դասերը` թեկուզ անկոշիկ… Ձմեռ պապն էլ չեկավ քո աղբանոց, ոչ մի անգամ չեկավ… Էդ տականքը լավ գիտի` ուր է գնում ու ինչի համար, չնեղվես… Դու որբ չես, որբը մենք ենք, որ քո ձեռքից բռնեցինք ու դուրս շպրտեցինք կյանքից… ու մեր ապրած շքեղ որբանոցը քո աղբանոցի մի շիշն էլ չարժե… Դու մտածելու ոչինչ չունես… Դու հաղթել ես որբանոցի կռվում… Մի կռվիր սրանց հետ, մի պահանջիր քեզ պարտք մնացած մանկությունը, նրանց խիղճը մաքուր է քո առաջ… որովհետեւ մաքուր է մնում այն, ինչ չես օգտագործում… Մի նույնացիր նրանց հետ, շշերդ մի մսխիր, արյունդ մի խառնիր խառնամբոխի կռվին… Դու կարող ես չվաճառել երազանքներդ, ես հավատում եմ… Հավատում եմ, որ ոտաբոբիկները չեն մասնակցում էժանագին աճուրդների… … Դու շարունակիր ապրել քո կյանքը քո շշերում, հետո, մի անարեւ ու տգեղ օր, տարիներով հանձնածդ շշերի ամբողջ գումարով մի մեծ ու ճոխ հոգեհանգիստ կանես… կոշիկ ունեցողների թաղումը… ու բոլորը կտեսնեն դա… ու էլ ոչ մի մանկություն չի կողոպտվի… ու երեք խնձորը երկնքից կընկնի գոնե մի անգամ… ու ոչ մի նորածնի կյանք չի խեղվի… իսկ դու… դու կապրես, փոքրիկ խելագար, կապրես քո աղբանոցում, որտեղ շշեր կան… Շշեր, որոնցից մեկի տակ` ներսի կողմից, դու ես շնչում…
Գիրքն ամբուղջությամբ կարող եք կարդալ այստեղ :

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն