«Դոստոևսկին միակ հոգեբանն է, ումից կարող եմ ինչ-որ բան սովորել»․...

«Դոստոևսկին միակ հոգեբանն է, ումից կարող եմ ինչ-որ բան սովորել»․ Ֆրիդրիխ Նիցշե

2006
Կիսվել
1881 թվականի հունվարի 26-ին Դոստոևսկու քույրը՝ Վերան եկավ եղբոր մոտ, որպեսզի խնդրի նրան հրաժարվել իրենց մորաքույր Ա․ Կումանինայից ժառանգություն ստացած կալվածքի իր բաժնից՝ հօգուտ քույրերի։ Լյուբով Ֆեոդորովնայի պատմելով, բուռն վիճաբանություն տեղի ունեցավ՝ բացատրություններով և արցունքներով, որից հետո Դոստոևսկու կոկորդից արյուն եկավ։ Հնարավոր է՝ այդ տհաճ խոսակցությունը նրա հիվանդության սրացման խթան հանդիսացավ. երկու օր անց գրողը վախճանվեց։ Դոստոևսկու մահվան լուրը տարածվելուց հետո բնակարանը լցվեց մարդկանց խմբերով, որոնք գալիս էին հրաժեշտ տալու մեծ գրողին։ Հրաժեշտ տվողների մեջ շատ էին երիտասարդները։ Նկարիչ Իվան Կրամսկոյը մատիտով և ստվերաներկով նկարեց գրողի հետմահու դիմանկարը։ «Հանգուցյալի դեմքը հանգիստ էր, և թվում էր՝ նա չի մահացել, այլ քնած է և երազում ժպտում է իր կողմից նոր բացահայտված մի ինչ-որ «մեծ ճշմարտության»։ Գրողի այրու այս խոսքերը հիշեցնում են Պուշկինի մահվան կապակցությամբ Դոստոևսկու արտասանած ճառի տողերը. «Պուշկինը մահացավ ուժերի բուռն ծաղկման շրջանում և, անկասկած, իր հետ այն աշխարհ տարավ մի մեծ գաղտնիք։ Եվ ահա մենք այժմ առանց նրա բացահայտում ենք այդ գաղտնիքը»։ Պատգամավորությունների թիվը գերազանցում էր հայտարարված թիվը։ Դագաղը տանում էին ձեռքերի վրա։ Դոստոևսկու գերեզմանի վրա ելույթ ունեցան Ալեքսանդր Պալմը, Գրողի առաջին կենսագիր Օրեստ Միլլերը, Պավել Գայդեբուրովը, Կոնստանտին Բեստուժև-Ռյումինը, Վլադիմիր Սոլովյովը, ուսանող Պավլովսկին, Պյոտր Բիկովը։ Դոստոևսկին թաղվեց Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկու մայր տաճարի Տիխվինյան գերեզմանատանը։ Չնայած կյանքի վերջում ձեռք բերած ճանաչմանը, իրական, անանցողիկ համաշխարհային փառքը վրա հասավ միայն գրողի մահից հետո։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՋոն Մաքսվելլ Կուտզե | «Անպատվություն»
Հաջորդ հոդվածը«Երևան»․ Եղիշե Չարենց
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: