«Այս գիշեր». Հրաչյա Սարուխան

«Այս գիշեր». Հրաչյա Սարուխան

916
Կիսվել
Անետին
Տերևների տակ թող սերը քնի:
Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…
Ատի՛ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:
Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա:
Աստղերը` մոշի փայլփլուն հատիկ:
Խղճմտանքներիդ հաշիվը խառնած-
Ատի՛ր, խնդրում եմ, աչքերս ատիր:
Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն:
Սատանան հառնի երկնքի պատին:
Աղոթագրքի մրու~րը լափեմ…
Ատի՛ր, խնդրում եմ, մեղքերս ատիր:
Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ
Ստույգ դժոխքն ու դրախտը պատիր:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…
Ատի՛ր, խնդրում եմ, աղոթքս ատիր:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Ինչ-որ մի հնար գտեք». Հովհաննես Գրիգորյան
Հաջորդ հոդվածըԲաց նամակ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: