Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը

Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը

330
Կիսվել
Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը

MYbookstore գրախանութի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին` ժամը 10:00-22:00-ին, Երևան մոլում տեղի կունենա բարեգործական գրքահավաք-ցուցահանդես:

Ցուցահանդեսի ժամանակ կարող եք մոտենալ և վերցնել ցանկացած գիրք` փոխարենը դրված արկղերից մեկի մեջ թողնելով այնքան գումար, որքան կցանկանաք:

Հավաքված ողջ գումարը, Ձեր ներկայությամբ, կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանն ուղղված FUND100 բարեգործական հիմնադրամին:

Այսպիսով, միանալով ակցիային, Դուք դառնում եք կրկնակի բարեգործ.
• Նվիրելով նոր կյանք գրքերին
• Մի փոքր ներդրում անելով` ևս մի փոքրիկի վերադարձնում իր անհոգ և առողջ մանկությանը

Ցուցահանդեսի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն