«Չարը»․ Արթյուր Ռեմբո

«Չարը»․ Արթյուր Ռեմբո

843
Կիսվել
Մինչ թնդանոթի կոկորդից ժայթքած խորխը արյունոտ
Անսահման երկնի կապույտների մեջ սուլում է անքուն,
Ծաղրանքով նայող, անհոգ ժպտացող Թագավորի մոտ՝
Գումարտակներ են մոխրանում-կորչում լափող կրակում,
Եվ մինչ բարբարոս խելագարության մոլագար կամքով,
Այրող երկնի տակ դեզերն են ծխում անհաշիվ մարդկանց,
-Օ՜, մայր Բնություն, որ արարել ես նրանց բերկրանքով,
Քո ուրախության դիակն է այնտեղ՝ խոտերում պառկած,
-Աստված կա, որը զոհասեղանից ծիծաղում է հար,
Որը՝ հագեցած ոսկե թասերի քաղցրաբույր խունկով,
Նիրհում է անուշ օվսաննաների օրորի երգով
Եվ արթնանում է , երբ որ մայրերը ծեր ու վշտահար,
Անհուն թախիծով, զգեստներով սև ու աչքերը թաց,
Նրան մի սու են թաշկինակի մեջ մեկնում փաթաթած։

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Լոնդոն»․ Էմիլ Վերհարն
Հաջորդ հոդվածը«Այն ամենը, ինչ մարդ ասում կամ անում է, իր ետևից ինչ-որ հետևանք է թողնում»․ Ուոլթ Ուիթմեն
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: