Ինչպե՞ս էին իրենց ստիպում աշխատել հայտնի գրողները

Ինչպե՞ս էին իրենց ստիպում աշխատել հայտնի գրողները

721
Կիսվել
Ջեյմս Ջոյսն իր մասին գրում էր. «Ոչ առաքինի մարդ՝ հակված էքստրավագանտությանն ու ալկոհոլիզմին»: Ոչ մի ռեժիմ, ոչ մի կազմակերպվածություն: Քնում էր մինչև 10-ը, նախաճաշում՝ անկողնում, գումար էր վաստակում անգլերեն դասավանդելով, հաճախ էր պարտքով գումար վերցնում, իսկ պարտատերերին շեղում էր քաղաքականության վերաբերյալ զրույցներով: «Ուլիսես»-ը գրելու համար նրան անհրաժեշտ է եղել 7 տարի, 18 տեղափոխություններ Շվեյցարիա, Իտալիա, Ֆրանսիա: Այս տարիների ընթացքում աշխատանքի վրա ծախսել է մոտ 20.000 ժամ:
Ագաթա ՔրիստիԱգաթա Քրիստին, տպած ունենալով տասնյակ գրքեր, իր անձնական թերթիկի «Զբաղմունքի տեսակ» բաժնում նշում էր «տնային տնտեսուհի»: Նա աշխատում էր ընդմիջումներով՝ չունենալով ոչ առանձին աշխատասենյակ, ոչ էլ գրասեղան. «Ինձ համար շատ դժվար էր գնալ գրելու, սակայն եթե հաջողվում էր առանձնանալ, ետևիցս փակել դուռը և այնպես անել, որ ոչ ոք չխանգարի, ապա ես մոռանում էի այս աշխարհում գտնվող ամեն ինչ»:
Լև ՏոլստոյԼև Տոլստոյն աշխատանքի ժամանակ նման էր հրեշի: Արթնանում էր մոտ ժամը 9-ին, ոչ ոքի հետ չէր խոսում մինչև չլվացվեր, չհագնվեր և չսանրեր մորուքը: Իր նախաճաշը բաղկացած էր սուրճից և 2 թերխաշ հավկիթից: Նախաճաշելուց հետո փակվում էր իր աշխատասենյակում մինչև ճաշի ժամը: Երբեմն այնտեղ էր լինում նաև իր կինը՝ Սոֆյան, եթե հանկարծ անհրաժեշտ լիներ արտագրել «Պատերազմ և խաղաղություն» գրքի որոշ գլուխներ կամ լսել նոր ստեղծագործությունները: Ճաշից առաջ Տոլստոյը դուրս էր գալիս զբոսանքի: Եթե վերադառնում էր լավ տրամադրությամբ, ապա կիսվում էր տպավորություններով, խաղում երեխաների հետ, իսկ եթե ոչ, ապա գիրք էր կարդում:
Հարուկի ՄուրակամիՀարուկի Մուրակամին արթնանում է առավոտյան 4-ին և 6 ժամ անդադար տրամադրում է գրելուն: Աշխատանքից հետո վազում է, լողում, կարդում, երաժշտություն լսում: Մուրակամին կարծում է, որ կրկնվող ռեժիմը օգնում է հայտնվել տրանսի վիճակում, ինչը օգտակար է գրողների համար: Սակայն կար ժամանակ, երբ նա վարում էր նստակյաց կյանք, ծխում օրական երեք տուփ ծխախոտ: նա տեղափոխվում է գյուղ, սկսում սնվել միայն ձկներով և բանջարեղենով, և որպեսզի պահպանի ռեժիմը, կրճատում է կապերը հասարակության հետ. « Ընթերցողներին մեկ է, թե ինչպիսին է իմ օրվա ռեժիմը. նրանց համար կարևոր է, որ իմ նոր գիրքը նախորդից լավը լինի»:
Ժան-Պոլ ՍարտրԺան-Պոլ Սարտրը աշխատում էր երեք ժամ առավոտյան և երեք ժամ երեկոյան: Օրվա մնացած ժամերը զբաղեցնում էին բարձրաշխարհիկ կյանքը, ճաշերն ու ընթրիքները, ընկերական հավաքները, ծխախոտն ու թմրանյութերը: Այս ամենը փիլիսոփային հանգեցրեց նյարդային ուժասպառության: Հանգստանալու փոխարեն, նա սկսեց օգտագործել կորիդրան՝ ամֆետամինի և ասպիրինի խառնուրդ, որն օրինական էր մինչև 1971 թվականը: Օրական թույլատրելի 2 հաբի փոխարեն, Սարտրն օգտագործում էր 20-ը: Մեկը խմում էր սուրճով, մնացածը ծամում էր աշխատանքի ժամանակ. մեկ հաբ՝ մեկ էջ: Կենսագրի վկայությամբ Սարտրի ամենօրյա մենյուի մեջ մտնում էին 2 տուփ ծխախոտ, մեկ լիտրից ավել ալկոհոլ՝ ներառյալ օղի և վիսկի, 200 մլ ամֆետամին, սուրճ, թեյ, յուղոտ սնունդ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՋեյմս Ջոյս. սեռական կախում
Հաջորդ հոդվածըՕրվա երգը․ Zaz - Je Veux
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: