Քո ներկայությամբ ես կորցնում եմ ինքնավստահությունս ու անսահման մեղքի զգացում եմ ունենում․...

Քո ներկայությամբ ես կորցնում եմ ինքնավստահությունս ու անսահման մեղքի զգացում եմ ունենում․ Ֆրանց Կաֆկա

634
Կիսվել
   Կաֆկայի հարաբերությունները հոր հետ բավականին սրված են եղել։ Նրա հոր դաստիարակության մեթոդները խիստ էին, սակայն Ֆրանցը շատ բաների համար պարտական էր հորը և չէր կարողանում ազավել պարտքի զգացումից։ Ստորև երկայացնում ենք հատված Ֆրանց Կաֆկայի նամակից, որը ուղղված էր հորը։
Ֆրանց Կաֆկա«Շատ հաճախ ես մի դեպք եմ հիշում իմ կյանքի առաջին տարիներից։ Դու երեևի թե, նույնպես հիշում ես այդ մասին։ Մի անգամ գիշերը ես անընդհատ նվնվում էի ջրի համար, ոչ այնքան ծարավս հագեցնելու նպատակով, այլ ավելի շուտ բոլորին բարկացնելու և զվարճանալու համար։ Երբ մի քանի լուրջ զգուշացում չօգնեցին, որպեսզի լռեմ։ Դու հանեցիր ինձ անկողնու միջից, դուրս տարար պատշգամբ ու թողեցիր, որ ես մի կարճ ժամանակ կանգնեմ այնտեղ՝ փակ դռան ետևում, բարակ գիշերազգեստով։ Ես չեմ ուզում ասել, որ դա ճիշտ չէր, միգուցե ինձ այլ կերպ հանգստացնել չէր լինում, պարզապս ես սրանով ցանկանում եմ միայն բնութագրել դաստիարակության քո մեթոդները և նրանց ազդեցությունը իմ վրա։ Այն ժամանակ ես հնազանդվեցի քեզ, բայց այդ հնազանդությունը վնասեց իմ հոգին։ Իմ բնույթով ես այդպես էլ չկարողացա իրականում գտնել կապը, միգուցե անիմաստ, բայց ամբողջովին հասկանալի ջրի իմ խնդրանքի և սենյակից միանգամայն սարսափելի աքսորի միջև։ Եվ էլի շատ տարիներ ես տառապում էի ինձ տանջող այն պատկերից, թե ինչպես հսկա տղամարդը՝ իմ հայրը, գրեթե առանց որևէ պատճառի մոտենում է ինձ և գիշերով հանում անկողնուց ու դուրս տանում պատշգամբ։ Ահա թե ինչ չնչին եմ ես եղել նրա համար։
   Կաֆկայի հայրը Այն ժամանակ դա միայն աննշան սկիզբ էր, բայց իմ մեջ ճանապարհորդող ոչնչության զգացմունք ձևավորվեց Քո ամենանգամյա ազգեցության հետևանքով ( և այնպես, մեկ այլ տեսանկյունից, դա, ճիշտ է, վեհ և բեղուն զգացում էր)։ Ինձ պետք էր մի քիչ քաջալերում, մի քիչ ընկերասիրություն, մի փոքր, ընդհամենը մի փոքր աջակցություն սկսածս ճանապարհի վրա, սակայն Դու փակում էիր այդ ճանապարհը, ինչը սպասելի էր։ Բայց ամենալավ նպատակով, որպեսզի ես այլ ուղի բռնեմ։ Ցավոք, ես Քո նախընտրած ուղղու համար անպիտան էի․ օրինակ Դու գովում էիր ինձ, երբ ես լավ էի կատարում զինվորական քայլքս, սակայն ես զինվոր չդարձա, կամ Դու  հավանություն էիր տալիս, երբ ես լավ ուտում էի ու գարեջուր խմում, կամ երբ երգում էի ինձ համար տհաճ երգեր, կամ անիմաստ կրկնում էի Քո հետևից Քո սիրած արտահայտությունները, բայց սրանցից և ոչ մի բան չէր պատկանում իմ ապագային։ Եվ բնական է, որ նույնիսկ այսօր Դու իմ գործին հավանություն ես տալիս միայն այն ժամանակ, երբ ինքդ ես կարեկցանք ուզում և հարց կա Քո անձի ինքնասիրության վերաբերյալ (օրինակ ամուսնանալուս որոշումը Դու հավանեցիր)։ Այստեղ ինձ հուսադրում են, հիշեցնում են իմ նշանակության մասին, ցույց են տալիս այն կանանց, որոնք ինձ համար կարող են լավ զուգընկեր լինել։ Բայց, չնայած նրան, որ ես չափահաս եմ արդեն, գիտակցում եմ, թե ինչքան էր ինձ պետք Քո աջակցույթունը»։

Թարգմանությունը՝ Մարինա Առաքելյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն