«Ինքնասպան նավեր». Օրասիո Կիրոգա

«Ինքնասպան նավեր». Օրասիո Կիրոգա

506
Կիսվել
Փաստորեն, ծովում լքված նավ գտնելուց ավելի սահմռկելի քիչ բաներ կան։ Եթե ցերեկը վտանգը փոքր է, ապա գիշերը դրանք ո՛չ երևում են, ո՛չ էլ որևէ նախազգուշացում է լինում. բախումը տանում է թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Սրա-նրա կողմից լքված այս նավերը համառորեն նավարակում են հոսանքների կամ քամու շնորհիվ, եթե բացված են առագաստները։ Այդպես ծովեր են կտրում՝ բախտի քմահաճույքով նավարկման ուղղությունը փոխելով։ Շատ շոգենավեր, որոնք մի գեղեցիկ օր նավահանգիստ չեն հասել, իրենց ճանապարհին հանդիպել են այդ լռակյաց, իրենք իրենց ճամփորդող նավերից մեկին։ Միշտ էլ նրանց հանդիպելու հավանականություն կա, ցանկացած պահի։ Հնարավոր է, որ սովորաբար հոսանքներն են նրանց ցանցը գցում Սարգասյան ծովերում։ Նավերն ի վերջո կանգ են առնում այսուայնտեղ, հավերժորեն անշարժանում ջրիմուռների այդ անապատում։ Մնում են այդպես, մինչև քայքայվում են կամաց-կամաց։ Սակայն մյուսներն էլ տեղ են հասնում ամեն օր, անաղմուկ գրավում իրենց տեղը, այնպես որ, խաղաղ և մռայլ նավահանգիստը միշտ էլ նավաշատ է։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՄարիամ Պետրոսյան. «Տունը, որում…» (հատված)
Հաջորդ հոդվածըՕրվա երգը․ Դավիթ Սեխպեյան և ANOTHER STORY BAND. «Անտանելի է»
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: