Գիտնական և գրող. Նաբոկովի թիթեռները

Գիտնական և գրող. Նաբոկովի թիթեռները

449
Կիսվել
Փոքր ժամանակ նա թիթեռներ էր նկարում հայրական տան վառարանի պատերին: Կյանքի վերջին տարիներին նա մտացածին տեսքով ու անուններով թիթեռներ էր նկարում գրքերի կազմերին և նվիրում կնոջը: Վլադիմիր Նաբոկովի սերը դեպի այդ միջատները ուղեկցել է նրան ամբողջ կյանքի ընթացքում: Վեց տարեկան էր, երբ բռնեց իր առաջին թիթեռը, ութ, երբ սկսեց գիտական նյութեր կարդալ թիթեռների մասին: Նա հաճախ էր կրկնում, որ եթե մնար Ռուսաստանում, աշխատակից կդառնար թանգարանում: Նա ինը տարեկան էր, երբ կարծեց`  նոր տեսակ է գտել: Մեծ էր պատանի գիտնականի հիասթափությունը, երբ պարզվեց, որ այդ տեսակը հայտնի է թիթեռաբանությանը: Նրա նվիրական երազանքը` հետք թողնել գիտության մեջ, իրականացավ 1941 թվականին Ամերիկայում, երբ նա գտավ չբացահայտված ենթատեսակի թիթեռ: Թիթեռները միայն ոգեշնչման աղբյուր չէին. դրանք նաև փրկել են Նաբոկովի կյանքը: 1917 թվականին, երբ նա ստիպված լքեց Պետերբուրգի տունը և տեղափոխվեց Ղրիմ, թիթեռների ուսումնասիրությունն էր, որ ազատում էր նրան ծանր մտքերից: Երկրորդ անգամ թիթեռները մխիթարեցին Նաբոկովին 1940-ին, երբ նա մեկնեց Ամերիկա: Նա խորացավ թիթեռաբանության մեջ, գրեց մի քանի գիտական հոդված: Թիթեռների միջացավ նա ճանաչեց և սիրեց Ամերիկան: Այս ժամանակ էլ նա գրեց իր սկանդալային «Լոլիտա» վեպը: Ըստ Նաբոկովի` «Չկա գիտություն առանց երևակայության, և չկա արվեստ առանց փաստերի»:
Շատերին էր նրա կյանքը թվում գրողին անհամապատասխան, քանի որ նա հեռու էր սիրային ինտրիգներից, խրախճանքներից: Նրա համար առաջնային էին ընտանիքը, սիրած կինը, արդար աշխատանքը:
Նա հավաքում էր թիթեռներ և´ իրական կյանքում, և´ իր գրքերում: Ուսումնասիրողները գրում են, որ հեղինակը իր գործերում 570 անգամ անդրադարձել է թիթեռներին: Այդ միջատների որոշ ենթատեսակներ կոչվում են նրա գրական հերոսների անուններով:
Նա գրել էր, ձևափոխելով Գումիլյովի միտքը. «Ես ամռանը չեմ մահանա անկշտությունից ու շոգից, այլ սարի գագաթին, և ցանցիս մեջ երկնային թիթեռ կլինի»: Այդպես էլ եղավ. նա մահացավ 1977-ի հուլիսի 2-ին, և, ամենայն հավանականությամբ, պատճառը Մոնտրեի տարածքում լեռներում թիթեռների համար արշավի ժամանակ ընկնելն էր:
Պահպանվել են թիթեռների նրա հավաքածուները Ամերիկայում և Շվեյցարիայում:
Նյութը՝ Մարի Ռաֆյանի 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԲուդդիզմը՝ համաշխարհային կրոնների շարքում
Հաջորդ հոդվածըՍյուզի Ավդալյան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: