Բուդդիզմը՝ համաշխարհային կրոնների շարքում

Բուդդիզմը՝ համաշխարհային կրոնների շարքում

356
Կիսվել
Բուդդայականությունը համարվում է համաշխարհային կրոններից մեկը։ Այն ծագել է Ք.ա. 5-րդ դարում Հնդկաստանում, երբ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները, և Գանգեսի հովտում ստեղծվում էին ստրկատիրական պետությունները։ Կրոնի հիմնադիրն է Բուդդան (Սիդհարթհա Գաուտաման): «Բուդդա» բառը սանսկրիտ լեզվով նշանակում է «պայծառացած»: Հայտնի է, որ Բուդդան ծնվել է Ք.ա 570 թվականին այժմյան Նեպալի տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով նա չի եղել իրական-պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտել են մի արձանագրություն, որն էլ փաստել է նրա` իրական անձ լինելը։ Բուդդայականության էությունն ամփոփված է 4 պնդումների մեջ`
  1. Կյանքը տառապանք է։
    2.Տառապանքների պատճսռներն են ցանկություններն ու կրքերը։
    3.Գոյություն ունի տառապանքներից ազատվելու միջոց։
    4.Գոյություն ունի ութամյա ուղի, որը տանում է դեպի տառապանքների վերացում և հասցնում է նիրվանայի։
    Ութամյա ուղին է` ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդում և այլն։ Ըստ Բուդդայի` տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին լքում է մարմինը և վերաբնակվում այլ մարմնի մեջ։ Այս դեպքում կարևոր է կարմայի գաղափարը։ «Կարմա» նշանակում է գործ, այսինքն` թե մարդն իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա նա հաջորդ կյանքում կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ և առողջ մեկը, իսկ եթե բացասական է, ապա կլինի միջատ, որևէ կենդանի կամ առարկա։ Հարկ է նշել նաև, որ որոշ հետազոտողները բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ այստեղ բացակայում է Աստծո առաջնաստեղծ էությունը, հոգու անսահմանության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։
Հեղինակ՝ Աննա Այվազյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն