Օրվա երգը. «Փոխում եմ կեսգիշերը քո սիրո»

Օրվա երգը. «Փոխում եմ կեսգիշերը քո սիրո»

542
Կիսվել
Ես այսօր փոխում եմ, տե՛ս, կեսգիշերը իմ,
Քո սիրո հետ փոխում եմ, տե՛ս, կեսգիշերը իմ,
Ինքդ քեզ խաբեցիր, տե՛ս, ինքդ քեզ խաբվեցիր,
Խաչեցիր մեր սերը դու, քո սերը խաչեցիր….
Մի կանչիր ինձ, ի՛մ սեր, ինձ մի՛ կանչիր,
Կորցրինք սերը մեր, մենք կորցրինք,
Վերջացավ, փրկություն, ավա՜ղ, չկա,
Մոռացիր ինձ, ի՛մ սեր
Մոռացի՛ր, է՛լ չկամ:
Ես այսօր փոխում եմ, տե՛ս, կեսգիշերը իմ,
Քո սիրո հետ փոխում եմ, տե՛ս, կեսգիշերը իմ,
Ինքդ քեզ խաբեցիր, տե՛ս, ինքդ քեզ խաբվեցիր,
Խաչեցիր մեր սերը դու, քո սերը խաչեցիր:
Մի՛ սպանիր ինձ, ի՛մ սեր, ինձ մի՛ սպանիր,
Մոռացի՛ր ինձ, ի՛մ սեր, ինձ մոռացի՛ր,
Մի սպասիր, փրկություն, ավա՜ղ, չկա,
Հավատա, որ չկամ,
Հավատա, էլ չկամ:
Մի՛ կանչիր ինձ, ի՛մ սեր, ինձ մի՛ կանչիր,
Կորցրինք սերը մեր, մենք կորցրինք,
Վերջացավ, փրկություն, ավա՜ղ, չկա
Մոռացի՛ր ինձ, ի՛մ սեր,
Մոռացի՛ր, է՛լ չկամ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն