Գայանե Սիմոնյան. բանաստեղծություններ

Գայանե Սիմոնյան. բանաստեղծություններ

1582
Կիսվել
* * *
Ես սիրում եմ քեզ…
Տեսիլք աչքերիս,
Երազ իմ արթուն,
Պատրանք իմ թաքուն`
Փակված աչքերիս
Գունավոր երազ:
Ես քեզ սիրում եմ…
Կյանքիս նոր ուղի,
Ճանապարհ կանաչ,
Խենթ սրտիս կարկաչ:
Ես քեզ սիրում եմ…
Բայց թաքցնում են,
Քեզ փախցնում են`
Խաչմերուկները ուրիշ կյանքի,
Ճանապարհները` «Հա»-ի ու «Չէ»-ի:
***
Էլ ոչ մի տող
Կոկորդումս պահեցի վերջին բառերս՝ չասված,
Հիմա ամենաշատը դրանց համար եմ զղջում,
Նամակներդ էլ քո նման դատարկ են դարձել,
Նամակներիդ էլ չեմ սպասում, ինչպես քեզ,
Գրում եմ էջեր, որ չպիտի գրեմ, կապեմ մեզ,
Գրում եմ էջեր, որ ոչ ոք չպետք է կարդա,
Գրում եմ էջեր, սրտիս, խղճիս, լռությանս մեջ:
Կրկին վաճառքի եմ հանում հորինածս աշխարհը,
Կողոպտում եմ ինքս ինձ ու քեզ չեմ գտնում մեջս,
Ես հաշտվել եմ իմ իրականության հետ․․․
Էլ չեմ զայրանում, տխրում էլ եմ մեկ-մեկ,
Բայց դա էլ կանցնի․․․
Զգում եմ, միջիցս գնում ես, կորչում, վերջանում,
Ճշմարտությունս իմ նման կոպիտ եմ դարձնում,
Ես քո ճամփին ուզում էի ծաղկել,
Դու տրորեցիր, որ չորանամ մեջդ,
Ես ուզում էի ծաղկել սրտիդ մեջ,
Էն էլ թաղեցիր ոտքերիդ տակ:
Թե գա մեկը, ով էլ չի գնա,
Նա էլ կգնա, նա էլ կթողնի,
Ստորակետ իմ ու Նրա մեջ:
Ես ուզում եմ քեզ այլևս չբարևել,
Որ գտնեմ ինձ այս հոգնած մոլորակի վրա:
Հին բանալիներով էլ դռներ չբացվեն ինձ վրա,
Ես ուզում էի քո սրտում ապրել հավետ,
Բայց չգիտեի, որ սիրտդ հանրակացարան էր:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՀեքիաթ, որը խլեցին մեզնից...
Հաջորդ հոդվածըBayrami. Արայ Զարգարեան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: