Ֆրանց Կաֆկա «Դղյակը»

Ֆրանց Կաֆկա «Դղյակը»

875
Կիսվել
Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883 թ. հուլիսի 3-ին Պրահայում։ Կաֆկայի հայրը՝ Հերման Կաֆկան (1852-1931) և մայրը՝ Յուլիա Կաֆկան ազգությամբ հրեաներ էին։ Հայրը սկզբից աշխատում էր որպես ճանապարհորդական խորհրդատու, իսկ հետագայում զբաղվում էր արդուզարդի վաճառքով։ Մայրը Յուլիա Կաֆկան ծագում էր Պոդիբրադ քաղաքի հարուստ ընտանիքներից մեկից, ավելի կրթված էր, քան ամուսինը և ամուսնու բյուրոյում օրական ընդհուպ մինչև 12 ժամ կատարում էր խորհրդատվական աշխատանք ։ Ֆրանց Կաֆկան ընտանիքի անդրանիկ որդին էր։Նրանից հետո ծնված երկու եղբայրները մահանում են փոքր տարիքում, իսկ կրսեր երեք քույրերը՝ Գաբրիելլե (էլլի) Կաֆկան (1889-1941), Վալերի (Վալլի) Կաֆկան, (1890 — 1942) և Օտիլի (Օտտլա) Կաֆկան (1892-1943) հետագայում տարվում են համակենտրոնացման ճամբար, որտեղ և վախճանվում են։ [11] Կաֆկայի ծնողները աշխատանքի բերումով անընդհատ բացակայում էին, և երեխաները հիմնականում դաստիարակվում են ծառայողների կողմից։ Կաֆկայի մայրենի լեզուն գերմաներենն էր, ինչպես այդ ժամանակ Պրահայի բնակչության մոտ 10 տոկոսինը, սակայն ծնողների նման տիրապետում էր նաև չեխերենին։ 1889-1893 թթ. Կաֆկան հաճախում է Գերմանական պատանիների դպրոց միայն տղաների համար Պրահայի Ֆլայշմարկտում։ Հետո տեղափոխվում է պատմական Պրահայի պետական հումանիտար գիմնազիա, որտեղ դասավանդվում էր գերմաներեն լեզվով։ Որպես գրող Կաֆկան դրսևորվում է արդեն 15 տարեկանում։ Կաֆկայի վաղ տարիքի ստեղծագործությունները չեն պահպանվել, հնարավոր է որ հենց հեղինակը ինքն է դրանք գրելուց հետո ոչնչացրել։ Արձակուրդները Կաֆկան անց էր կացնում սիրելի քեռու՝ մասնագիտությամբ բժիշկ Զիգֆրիդի մոտ, Թրիշ քաղաքում՝ Պրահայից դեպի հարավ արևելք։ 1901 թ. Կաֆկան հաջողությամբ հանձնում է հասունության քննությունը և մեկնում է Գերմանիայի ծայր հյուսիս՝ Նորդերնեյ և Հելգոլանդ կղզիներ:
1901-1906 թթ. Կաֆկան սովորում և ավարտում է Կարլ Ֆերդինանդ Համալսարանը Վիեննայում։ Սկզբում սկսում է սովորել Քիմիա, հետո հոր ցանկությամբ տեղափոխվում է իրավագիտության բաժին, հետո մի կիսամյակ՝ գերմանիստիկա և արվեստի պատմություն, հետագայում նույնիսկ ցանկանում է ուսումը շարունակել Մյուխենում, բայց վերջում կրկին վերադառնում է իրավագիտության բաժին։ Հինգ տարի հետո Պրոֆ. Ալֆրեդ Վեբերի մոտ պաշտպանելով դիսերտացիան, Կաֆկան ավարտում է համալսարանը՝ պարտավորվելով համապատասխան կեստարյա չվճարվող իրավաբանական պրակտիկա անել քաղաքացիական և քրեական դատարաններում։Մի կարճ ժամանակամիջոց Կաֆկան աշխատում է իտալական ապահովագրական ընկերությունում։ 1908-ի հուլիսից մինչև 1922 թ. աշխատում է Բոհեմիական թագավորության բանվորների դժբախտ պատահարներից ապահովագրական ինստիտուտում:Այս կիսով չափ (մասամբ) պետական հիմնարկությունում Կաֆկայի պաշտոնեական դիրքը պահանջում է արդյունաբերական արտադրանքի և խոշոր ձեռնարկությունների և տեխնոլոգիաների խորը գիտելիքներ։ Սկզբնական շրջանում Կաֆկան աշխատում է դժբախտ պատահարների բաժնում, այնուհետև տեղափոխվում է ապահովագրության տեխնիկական բաժին։Սկսած 1910 թ. աշխատում է հիմնարկության բաժանմունքում. (Պրահայի գերմանական տեխնիկական բարձրագույն ինստիտուտում, Կաֆկան հաճախում է մեխանիկական տեխնոլոգիաների թեմայով դասախոսությունների)։ Կաֆկան մշակում է վտանգի աստիճանների գործարկման տեղեկանք։1908-1916 թթ. պարբերաբար ուղարկվում է կարճատև գործուղումների հյուսիսային Բոհեմիա ։ Այնտեղ Կաֆկան այցելում է տարբեր ընկերություններ, զեկուցում է կարդում ձեռներեցնեի համար և մասնակցել է դատական վարույթներին։ Նրա գործունեությանը պատկանում էր նաև հաշվետվությունների պատրաստումը։ 1917 թ. սեպտեմբերին Կաֆկայի մոտ հայտնաբերվում է թոքային և շնչափողային տուբերկուլիոզ:1923-1924 թթ. ձմռանը Կաֆկայի առողջությունը զգալիորեն քայքայվում է։ Առողջարանային հանգիստը անզոր է լինում կազդուրել Կաֆկայի քայքայված առողջությունը։ Կաֆկան ժամանակ առ ժամանակ կորցնումէ խոսելու ունակությունը, այլևս չի կարողանում պինդ սնունդ ընդունել։ 1924 թ. հունիսի 3-ին վատթարացող հիվանդության հետևանքով վատ սնվելու արդյունքում՝ հետզհետե թուլանալով Կաֆկան կնքում է իր մահկանացուն։ Կաֆկայի գերեզմանը գտնվում է Պրահա Շտրաշնիցում։
«Դղյակը»
Կ-ն լարեց լսողությունը:Ուրեմն դղյակում հաստատեցին իր հողաչափ լինելը:Մի կողմից դա ձեռնտու չէր, որովհետև պարզվեց, որ դղյակում ամեն ինչ գիտեն նրա մասին, ուժերի հարաբերակցությունը որոշել են ու ժպիտով ընդունել մարտահրավերը:Սակայն մյուս կողմից էլ ձեռնտու էր, քանզի, ըստ իր կարծիքի, ապացուցեց, որ իրեն թերագնահատում են, որ ինքն ավելի շատ ազատություն կունենա, քան կարող էր նախապես հուսալ: Իսկ եթե կարծում էին, թե ընդունելով իր հողաչափ լինելը, կընդունեն նաև իր ունեցած զուտ հոգեբանական առավելությունը և դրանով կկարողանան իրեն պահել տևական ահուսարսափի մեջ, ապա սխալվում էին. նա պարզապես մի թեթև փշաքաղվեց, և վերջ:
Ձեռքը թափ տալով, Կ-ն հեռացրեց երկչոտ քայլերով մոտեցող Շվարցերին, թեև համոզում էին իջևանատիրոջ սենյակը տեղափոխվել, մերժեց նրան, իջևանատիրոջից միայն քնաբեր վերցրեց , տիրուհուց՝ լվացվելու թաս, օճառ ու սրբիչ, և բնավ կարիք չեղավ պահանջել, որ ազատեն դահլիճը. դեմքերը թաքցնելով, որ չլինի հանկարծ հողաչափը վաղը ճանաչի իրենց, հավաքվածները դուրս մղվեցին սրահից:Լամպը մարեցին, ու նա վերջապես կարողացավ հանգստանալ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՈչ վերբալ հաղորդակցման կառավարման առանձնահատկությունները
Հաջորդ հոդվածըԵրեխաների պայքարը անկողնու տակ ապրող հրեշների դեմ
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: