Հեքիաթ, որը խլեցին մեզնից…

Հեքիաթ, որը խլեցին մեզնից…

1180
Կիսվել
Լինում է չի լինում մի անկախության սերունդ է լինում։
Անկախության սերունդը ընձյուղվում ու դեպի արևն է բարձրանում թունդ պատերազմի, մթացած ցրտի ու դավաճան երկրաշարժի միջով։ Ապրում է փայտի վառարանների վրա շրջանաձև կտրված կարտոֆիլների կտորներով, ձյունոտ Նոր տարվա աղքատիկ  սեղանով, հարևանների հետաքրքիր սուրճե պատմություններով։ Անկախության սերունդը ապրում է մթի ու ցրտի մեջ, բայց նրա հոգին ողջակիզվում է, հավատում է լուսաբացին, որ նոր հազարամյակն իր հետ կբերի քաղցր քուն ու ընտանեկան ժպտադեմ ընթրիքներ։ Բայց․․․
Բայց չբերեց։ Բերեց միայն հավերժ տագնապ ու գոյատևում։ Բերեց հասարակական, կոլեկտիվ արժեքների դեգրադացիա ու անձնական շահերի տռփություն, բերեց «մենթություն», մեծացրեց երիտհանրապետականներին,  սուրճե հարևաններին շղթայեց վարկերով, իսկ անկախության սերունդի առաջ շղթա կազմեց Բաղրամյանում։ Սերունդը հավատաց, բայց  ոչինչ չտրվեց։
 «Երևան սիթի» կոչվող հսկա առևտրի դղյակն է․ հերթ է, տխուր ու լացակումած մարդկանց հերթ, մինչև վերջ լցնում են իրենց սայլակները, բայց գլուխները կախ է, անտարբեր են սեփական սայլակի ու սեփական գլխի հանդեպ։ Նրանք չկան, չեն ապրում։
Մեծ մասին կերել է Արտագաղթ անունով վիշապը, մի մասին էլ խոշտանգում ու թրոտում է Ղարաբաղյան կլան անունով երկու գլխանի դևը․․․
Շարունակելի․․․

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն