Նորաստեղծ «Տոնիկա» խումբը հինգ օր Երևանի բեմերում

Նորաստեղծ «Տոնիկա» խումբը հինգ օր Երևանի բեմերում

366
Կիսվել
 «Տոնիկա» տրիոյի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-20-ին կանցկացվի «Տոնիկա» երաժշտական փառատոնը, որին կմասնակցի տարբեր տարիքի շուրջ 100 և։ Հինգ օր շարունակ երևանյան տարբեր բեմերից հնչելու է դասական և ժամանակակից երաժշտություն։ «Տոնիկա» նորաստեղծ խմբի անդամներն են ջութակահար Գոռ Կարապետյանը, դաշնակահար Արամ Շեկիկյանը և կլառնետահար Գարեգին Քևնակսզյանը: Երիտասարդ երաժիշտները սովորում են կոնսերվատորիայում, մասնակցել են բազմաթիվ մրցույթների և փառատոների Հայաստանում և արտերկրում։ Գարեգին Քևնակսզյանը ներկայումս ծառայում է նախագահական նվագախմբում։
Լուսանկարում՝ «Տոնիկա» խմբի անդամները
Լուսանկարում՝ «Տոնիկա» խմբի անդամները
Նորաստեղծ տրիոն ներկայացնում է դասական, ժամանակակից, նաև հոգևոր երաժշտություն: Qayl.am-՝ «Ինչո՞վ է առանձնանում նորաստեղծ երաժշտական խումբը» հարցին ի պատասխան Գարեգին Քևնակսզյանն ասաց, որ այս գործիքների համադրությամբ տրիո Հայաստանում դեռ չկար և խումբը հանրությանը կներկայանա սեփական ստեղծագործություններով և մշակումներով։
Հավելենք, որ դեկտեմբերի 2-ին «Տոնիկա» տրիոն կազմակերպում է բարեգործական համերգ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը։ «Մեզ հետ կլինեն նաև պարային խմբեր և մուլտհերոսներ։ Մինչ այցելությունը մանկատուն մենք կփորձենք հավաքել նվերներ երեխաների համար։ Նվերները կհանձնվեն համերգի ժամանակ» ասացին խմբի անդամները։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն