10 զարմանալի և յուրօրինակ գրքեր

10 զարմանալի և յուրօրինակ գրքեր

661
Կիսվել
Գրքերը շատերիս անբաժան ուղեկիցն են: Դրանց միջոցով մենք կրթվում ենք, ձևավորում մեր աշխարհայացքը, արժեքային համակարգը: Սակայն երբևէ մտածե՞լ եք, թե մեզ ծանոթ, պարզապես էջերից, կազմից և նկարներից բաղկացած գիրքը ինչպիսի առանձնահատկություններ կարող է ունենալ: Ձեզ ենք ներկայացնում յուրօրինակ և ինքնատիպ տասը գրքեր:
Գիրք՝ թելերի վրա հիպերլինկերով (2010թ.)

Այս գիրքը ստեղծվել է գերմանացի մի ուսանողուհու դիպլոմային աշխատանքի հիման վրա և կոչվում է «Երազատեսության մտքերը»: Այն ներկայացնում է գիտական, փիլիսոփայական և պոետիկ տեքստերի հավաքածու, որոնք միմիյանց են միանում թելերի միջոցով:Գրքեր1 Գիրք, որը կարելի է այրել (2013թ.)

Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» գրքի այս տարբերակը շատ խորհրդանշական է …Գրքեր2

Աշխարհի ամենամեծ գիրքը (2010թ.)

Հունգարիայում 2010 թվականին ստեղծվել է աշխարհի ամենամեծ գիրքը. բարձրությունը՝ 4 մ, բացված վիճակում լայնությունը՝ 7 մ, քաշը՝ 1452 կգ:Գրքեր3

Համացանցով թղթային գիրք (2010թ.)

Սա ապացույցն է այն բանի, որ թղթային գրքերը ունեն ապագա: Blink (book=գիրք, link=հղում բառերից) գիրքը ստեղծված է այնպես, որ ընթերցողը կարող է մատով սեղմել ցանկացած բառի վրա, որի արդյունքում Bluetooth-ի միջոցով ազդանշան կհաղորդվի մոտակա համակարգչին: Համակարգիչը միանգամից կգտնի բառը, կբացատրի և համապատասխան նկարներ կցուցադրի:

Գրքեր4
Գիրք, որն աշխատում է էլետրականության և խտացված օդի շնորհիվ(1949թ.)

Այս գիրքը ներկայիս էլեկտրոնային գրքերի նախատիպն է: Ստեղծվել է իսպանացի գրող և ուսուցչուհի Անխելա Ռոբերսի կողմից: Ամենահետաքրքիր այն է, որ այդտեղ կարելի էր տեղավորել տարբեր տեքստերով սրվակներ և նույնիսկ մեծացնել որոշ հատվածներ: Ապագայում ցանկանում էին ավելացնել ձայն, հաշվիչ և լամպ՝ կարդալու համար:

Գրքեր5
Այս գրքում ներառված են այբուբենն ու մի քանի փոքր տեքստեր երեխաների ընթերցանության համար, իսկ բռնակը նրա համար էր, որ երեխաները հեշտությամբ այն բարձրացնեին, քանի որ այն ժամանակ դրանք ավելի ծանր էին: Բացի այդ, գիքրը եղջյուրապատ էր՝ ընկնելու դեպքում վնասվելուց խուսափելու համար:Գրքեր6
Երկկողմանի գիրք (16-րդ դար)

Այսպիսի գրքերը երբեմն անվանում են «սիամական երկվորյակներ». այս միջոցով հնարավոր էր միավորել թեմատիկորեն նման գրքերը: Այս մեթոդն ամենից հաճախ օգտագործում էին Հին ու Նոր կտակարանները միավորելիս և որպես մեկ գիրք ներկայացնելիս:Գրքեր8 Գիրք, որը կարելի է կարդալ վեց տարբեր միջոցներով (16-րդ դար)

Սա նախորդի փոփոխված տարբերակն է: Իր մեջ ամփոփում է 6 տարբեր գրքեր՝ յուրաքանչյուրն իր կազմով և փականով:Գրքեր71589 թվականին ստեղծվեց մի գիրք, որը հարմար էր կրել գոտու վրա: Գիրքն ամրանում էր գոտկատեղին այնպես, որ հարմար էր կարդալ այն առանց գոտուց հանելու:Գրքեր9 Փոքրիկ կլոր գիրք (1480թ.)

Ձեռքով պատրաստված փոքրիկ ու նկարազարդված գիրքն արդեն իսկ զարմանք է պատճառում, իսկ եթե այն շատ փոքր է և դեռ մի բան էլ կլոր … Այս գրքի շառավիղը 9 սմ է, իսկ ընդհանուր ծավալը 266 էջ:Գրքեր10

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն