«Լեռան հառաչանքը» Յասունարի Կավաբատա

«Լեռան հառաչանքը» Յասունարի Կավաբատա

701
Կիսվել
Միայն չգիտեր, գույները երազում էր տեսե՞լ. Թե աչքին երևացել էին արթնանալուց հետո: Համենայն դեպս, այժմ ամենից պարզորոշ պատկերացումն էր հնդկացորենի այդ լապշան:Մնացածն աղոտացել էր:
Խսիրին՝ լապշայով սկուտեղն էր:Սկուտեղի մոտ, իբր թե, կանգնած էր ինքը՝ Սինգոն:Տացումիյան ընտանիքով կարծես թե նստած էին:Սինգոյի համար նստելու բարձ չկար:Տարօրինակ էր, որ ինքը կանգնած էր և այդպես կանգնած էլ մնաց:Ահա ամբողջը:
Այդ երազից արթնացավ և մանրամասն հիշեց տեսածը:Առավոտյան էլ դեռ հիշում էր:Իրիկնադեմին համարյա բոլորովին մոռացավ:Մտապատկերի մեջ լողում էր միայն լապշայի տեսարանը, իսկ դրանից առաջ և հետո ինչ էր տեղի ունեցել, մտքից ջնջվել էր:
Տացումիյա՜, այդպես էին անվանում մի քանի տարի առաջ մահացած ատաղձագործին, որը յոթանասունն անց էր:Սինգոն սիրում էր հնաձև ոճով աշխատող այդ վարպետին և ժամանակ առ ժամանակ նրան որևէ գործ էր պատվիրում:Սակայն ատաղձագործի հետ այնքան մոտ չէր, որպեսզի նրան մահից երեք տարի հետո տեսներ երազում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՎահան Տերյան
Հաջորդ հոդվածը«Մոլ Ֆլենդերս» Դանիել Դեֆո
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: