«Ոճիր և պատիժ». Ֆյոդոր Դոստոևսկի

«Ոճիր և պատիժ». Ֆյոդոր Դոստոևսկի

353
Կիսվել
Էլ ոչ մի ակնթարթ չէր կարելի կորցնել։ Ռասկոլնիկովը բոլորովին հանեց կացինը, թափ առավ երկու ձեռքով, համարյա կորցնելով ինքնազգացումը, ու գրեթե առանց ճիգ անելու, գրեթե մեքենայաբար կացնի բութ կողմով խփեց պառավի գլխին։ Այստեղ նրա մեջ կարծես ուժ չկար։ Բայց հենց որ մի անգամ խփեց կացնով, իսկույն մեջը ուժ առաջացավ։
Պառավը, ինչպես և միշտ, առանց գլխաշորի էր։ Նրա խարտյաշ, ալեխառն, նոսր մազերը ,որ ըստ սովորականի առատորեն յուղված էին, գեղեցիկ ծամով հյուսած ու հավաքված էին մի կտոր աղջյուրե սանրի տակ, որ ցցված էր ծոծրակին։ Հարվածը արվեց հենց կատարին, դրան նպաստեց պառավի կարճ հասակը։ Նա ճչաց, բայց շատ թույլ, ու հանկարծ բոլորովին պպզեց հատակին, թեև դեռ կարողացավ երկու ձեռքերը բարձրացնել դեպի գլուխը։ Մի ձեռքում դեռ շարունակում էր պահել «գրավականը»։ Ռասկոլնիկովը երկրորդ, երրորդ անգամ խփեց ամբողջ ուժով մեկ, ու էլի կացնի բութ կողմով ու էլի կատարին։
Պառավի արյունը թափվեց ինչպես ջուրը շուռ տված բաժակից, ու մարմինը ընկավ մեջքի վրա։ Ռասկոլնիկովը ետ քաշվեց, մինչև որ այն կընկներ, ու իսկույն կռացավ պառավի դեմքի վրա. պառավը արդեն մեռած էր։ Աչքերը չռվել էին, կարծես ուզում էին դուրս ցատկել, իսկ ճակատը և ամբողջ դեմքը կնճռոտվել ու ծռմռվել էին ջղաձգությունից։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԱմենաէրոտիկ և զվարճալի գովազդային հոլովակները
Հաջորդ հոդվածըՀամասեռամոլության քարոզիչը. Մարսել Պրուստ
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: