Մերի Գասպարյան. «Հյուսվող հեքիաթ»

Մերի Գասպարյան. «Հյուսվող հեքիաթ»

935
Կիսվել
Մի՛ տրորեք հյուսվող հեքիաթը, նա վերևից է գալիս և հատուկ ձեր սրտերի համար, նա գալիս է որ մաքրի, ու պարգևի հնարավորություն նորի… Իսկ դուք արդյոք ընդունու՞մ եք, թե անտարբեր անցնում այն անծանոթի պես, որ մտքերով տարված քայլում է փողոցում առանց նկատելու գեղեցիկը և տեսնելու հնարավորությունը։ Սրտերի հեքիաթը ամենան է, երբ մարդ մի կող է կանգնում և առաջ թողնում` ճանապարհը զիջելով սրտին… Գոնե ձմռանը քայլեք այդպես, սա ընդունեք որպես անծանոթի խորհուրդ։ Իսկ հեքիաթին միշտ հավատացե՛ք, մոռանալով տարիք կոչվածը. զգացականի հետ կապված նախըտրելի է մոռանալ այդ թիվ — տարիքը։ Դիմավորեք նրան. մեկը հիշողությամբ, մյուսը հիշողություն կերտելու թրթռոցով։ Իսկ մեկը աշխարհի հոգիներից նայում էր պատուհանից դուրս, նայում էր նրանց միասնական ընկնելուն, երևի կյանքում ձյան ընկնելը միակն է, որ բոլոր հոգիներին հաճելի է… Ու ընկնելուց հետո դեռ շարունակում է խաղալ սրտերի և հոգիների հետ։ Միայն ճանապարհը մաքրող մեծ տատիկին ուզում եմ ասել մի քիչ զգույշ, տատ, դու պատմություն ես մաքրում, բայց հիշում եմ՝ չէ՞ որ դա իր աշխատանքն է։ Կամ փողոցում քայլող մարդկանց, ժպտացեք մարդիկ, ժպիտը ձեզ այնքան համահունչ է։ Մի՛ նեղացրեք նրան… Գիտեք լեռները ինչո՞ւ եմ սիրում, որովհետեւ նրանք հավերժական պահում են ձյունը և գիտեն նրա արժեքն ու պատմությունը… Իսկ ես այսօր նայում եմ վերապրելով ամեն տարվա այն գեղեցիկ պատմությունները, որոնք հյուսվել են ձյան փաթիլներով, ափսոս ձյան պես էլ հալվել են, բայց այսօր ափսոսի օր չէ, այսօր ձյան օր է… Այսօր այն օրն է, երբ սիրահարները դուրս են գալու մրսելու ` ջերմացնելով միմյանց, մարդկանց, այն պահն է, երբ երեխաները ինքնամոռաց խաղալու են, մոռանալով վաղվա մասին… Այսօր վաստակած օր է։ Իսկ ես ցանկանում եմ զգուշորեն քայլել անձյուն տեղերով, չթողնելով հետք, չմաքրելով ոչ մի պատմություն, հասնել ձյուն մաքրող տատիկին և ասել.
-Տատ, իրենց պատմությունը չմաքրես, իրենք շատ են պայքարել…
Զրույցի կբռնվեմ տատիկի հետ, նա կվերցնի պատառիկները իր երիտասարդության և կմատուցի ինձ։ Մեծերին միայն լսող սիրտ է պետք ու նրանք էլ մի պահ կերիտասարդանան երջանկանալով։
-Տատ, դու էլ ժպտա, ոչինչ, որ շատ ձյուն է եկել, չէ որ ժամանակին նա քո ձյունն էլ է եղել։ Ու կգրկեմ իրեն, նա բարի է, ուղղակի այդ դժվար մայրամուտային տարիքը այնքա՜ն է խանգարում մարդուն։ Մի՛ խաբվեք մարդուն…. Մի՛ խաբեք նրան…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն