«Մեծ պաշտոնյա ես. ավելորդ է ըսել, թե մեծ խաբեբա ես». Հակոբ Պարոնյանի...

«Մեծ պաշտոնյա ես. ավելորդ է ըսել, թե մեծ խաբեբա ես». Հակոբ Պարոնյանի մտքերից

1139
Կիսվել
  • Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար:
  • Թերություններու վրա լալն թերություններու մեծագույնն է. խեղճության վրա արտասուք թափելն ապացույց է, թե արյուն չունինք թափելու:
  • Անանկ ժամանակի մեջ կապրինք, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր եղած են:
  • Մեծ պաշտոնյա ես. ավելորդ է ըսել, թե մեծ խաբեբա ես:
  • Պարտություն խոստովանիլը՝ հայտնապես քաջերու գործ է:
  • Ծուլությունը խորթ մոր մը կընմանի, որ յուր զավակունքը անոթության մեջ մը կը թողու:
  • Ինչ որ բերանի համար քաղցր է, սրտի համար դառը կըլլա:
  • Դարերու մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է:
  • Ի՞նչ է պատմությունն. ետիդ նայիլ՝ առջևդ տեսնել:
  • Հայհոյանքը փաստի սով է:
  • Առաջադիմություն կպոռաք և ետ-ետ կերթանք: Ապագա կըսենք և դեպի անցյալը կըվազենք:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՀնգամյա աղջիկը ծնվել է ռոքի համար
Հաջորդ հոդվածըՎահան Տերյան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: