Մերի Գասպարյան. բանաստեղծություններ

Մերի Գասպարյան. բանաստեղծություններ

1355
Կիսվել
***
Էջը բացվեց ու գրվեց.
Սկիզբը հաճելի էր այքանով,
Որ անկեղծ էր ,
Անկեղծ մանկական սիրո կերտվածքով,
Իսկ հետոն լեցուն էր հասունությամբ
Եվ համեմված գեղեցիկով:
Գեղեցիկ է այն վայրը ,
Ուր խոսքերն ասվում են սրտից ՝ սրտի համար:
Գեղեցիկ է մեր վայրը,
Ուր կա մի տիեզերականություն ,
Ուր առկա է մեն մի զգացմունք և զգացում.
Անսահմանություն սահմանների մեջ ,
Մի նոր օրինակ ,
Մի ուրիշ աշխարհ ՝ դարձած ապացույց:
Ճոխության մեջ մի համեստություն,
Համեստության մեջ այնքան պարզություն :
Բառերով չասեմ նրանք զորու չեն ,
Այլ խեղաթյուրիչ:
Լավ է լոկ լռեմ ,
Քանզի ժպիտով վկայում են ունեցածը,
Իսկ լռությամբ զգացածը:
Ու լռեց ,որ տեսնի .
Ուր զիջեց միտքը սրտին
Ծնվեց ամենաանկեղծ սերը:
Սերը կարիք է ,
Իսկ սիրո կարիքը ջերմությունն է:
Այն ուզում է լոկ աչք ու սիրտ,
Որ աչքերդ կուրացնի
Ու սիրտդ բացի,
Որ լոկ սրտով տեսնես ,
Աչքով երազես…
Սերն ուզում է ,
Որ իսկապես սիրես
Իսկական մարկանց:
***
Խարույկ էր….
Պարող թրատող շեղբեր,
Ու խարույկի շուրջ
Մի ճախրող թիթեռ…
Գուցե ուժ չուներ
Կրակ նետվելու,
Բայց շատ էր ուզում՝ կրակը նետվի
Ու անշեջ հրով
Մեզ լուսավորի:
***
Մի քուն ,
Որ մտնում ես երազ տեսնելու անհագ ցանկությամբ,
Ուր սպրդում ենք չարթնանալու անհաս մի տենչով
Ու երազությամբ:
Մոռանալ պետք չէ,
Իսկ մենք չենք հիշում ՝
Ներս չթողնելով խանգարիչ մտքին,
Որ մեզ հիշեցնի ներկա կոչվող այս ճշմարիտը:
Կառուցել պետք է ,
Բայց ոչ օդում ,
Սկիզբը հողում ,
Վերջնակետը ՝օդ,
Որ և քնենք ,և արթնանանք …
Ու կկառուցենք , որ կիսատ թողնենք.
Հողում կանգնածը
Օդում չի մնա ,
Թող ծիլ ու ծաղիկ
Միշտ հողում մնան։
***
Մարդն էլ կարծես ծառի պես է,
Բերք տվողին երանի,
Ու ծառի պես ծաղիկներով
Ծիծաղողին երանի ,
Սուրբ է մարդը
Եվ անրջանք ,
Անհագության Ծով է նա
Սուրբ տենչերով
Դեպի բարձունք
Մագլցողին երանի:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն