Աստծու գոյության իրեղեն ապացույցը սովորական ոսպնյակն է. Հրաչյա Սարիբեկյան

Աստծու գոյության իրեղեն ապացույցը սովորական ոսպնյակն է. Հրաչյա Սարիբեկյան

1506
Կիսվել
Տղան գտավ մրջյունների բույնը: Ոսպնյակի միջով մրջյունները մոտ երեք անգամ ավելի խոշոր էին երևում, ավելի իրական, ավելի զարհուրելի: Ոսպնյակը մոտեցրեց-հեռացրեց, մոտեցրեց-հեռացրեց, ծիծաղը եկավ, թե որքան փոքր են մրջյունները՝ երբեմնի հսկաների մնացուկներ, մտածեց, որ ոսպնյակը երեք անգամ խոշորացնում է մրջյուններին, ուրեմն կարող է պատկերացնել, թե ինչի է ընդունակ արևը, եթե հանկարծ շոգը երեք անգամ սաստիկ լինի: Կամ արևը մոտ լինի երեք անգամ: Կամ արևը մեծ լինի երեք անգամ: Արևի մի շող բաց թողեց ոսպնյակի օպտիկական առանցքով և հետապնդեց մրջյուններին: Մրջյունները խուճապի մեջ փախչում էին, տեղում վառվում, չորանում: Տղան խոշորացույցը թաքցրեց գրպանում ու թաքուն ինքն իրեն ժպտաց. մրջյունների Աստվածն էր ինքը, որ ուզած ժամանակ Հայտնության Սև Արև կարող էր բերել նրանց գլխին: Աստծու գոյության իրեղեն ապացույցը սովորական ոսպնյակն էր:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԱրայ Զարգարեան / Է՛լի, Է՛լի, լա՞մա, սաբաքթանի…
Հաջորդ հոդվածըՕրվա երգը․ Արմեն Մովսիսյան- Վե՛ր կաց, եղբա՛յր իմ
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: