Սալվադոր Դալի. «Հիշողության կայունություն»

Սալվադոր Դալի. «Հիշողության կայունություն»

657
Կիսվել
«Հիշողության կայունություն» կտավը Սալվադոր Դալիի ամենահայտնի գործերից մեկն է։ Այն նկարվել է 1931 թվականին։ Սկսած 1934 թվականից կտավը գտնվում է ժամանակակից արվեստների թանգարանում :
Նկարն ունի նաև ուրիշ անվանումներ՝ «Փափուկ ժամացույցներ», «Հաստատակամության հիշողությունը» և այլն:
Ի՞նչ ենք տեսնում այս նկարում։ Ժամացույցներ, որոնք կարծես հալեցված պանիր լինեն (ի դեպ հենց այսպիսի արտահայտություն է արել Դալին ժամացույների մասին), ծառի ճյուղ, սեղան, կարմրավուն, օվալաձև նռատիպ ինչ-որ բան և անհասկանալի սպիտակ կերպարանք։ Կարծես թե սրանք իրար հետ ոչ մի առնչություն չունեն։ Գուցե սա նկարչի հանճարի այն արտացոլումներից մեկն է, որը ուղղակի չունի ոչ մի իմաստ, պարզապես նկարվել է նկարված լինելու համար։ Սակայն սա միայն առաջին հայացքից։ Իրականում ժամանակն այն է, ինչը եղել է, կա ու կլինի միշտ։ Ամեն ինչ գոյություն ունի ժամանակի մեջ, և առանց ժամանակ չկա ոչինչ։  Ժամանակը այն է, ինչ միավորում է հարազատներին (հարազատների խորհրդանիշը այստեղ սեղանն է, քանի-որ հենց սեղանի շուրջ է հավաքվում ընտանիքը): Ժամանակը ծնում և սպանում է կյանքեր (սա է խորհրդանշում ծառը, ուր ընտանիքից ելնող և հասարակություն մտնող էության խորհրդանիշն է): Սպիտակ այլայլությանը ավելի ուշադիր նայելիս կարելի է տարբերակել մարդու դեմք ՝ փակ աչքերով և ծուռումուռ բերանով։ Ժամանակը տապալում է սովորական մարդուն, ժամանակը չի խնայում նաև հանճարներին, վայրկյանների դեմ անզոր են անգամ պատմություն փոխած անձինք։ Գուցե գործը չի սահմանափակվում միայն կտավի վրա եղածով, այլ նաև դուրս է գալիս նկարի շրջանակներից, այսինքն, Դալին, ցույց տալով ժամանակի հավերժ ու անխնա լինելը, ցանկանում է տալ պատգամ՝ թողնել որևէ գործ կյանքից հետո։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն