Գրողի կայացման խնդիրն այսօր

Գրողի կայացման խնդիրն այսօր

900
Կիսվել
Տարվա ամենահակամեռելոցային օրվա առթիվ՝ գիրք նվիրելու օրվա հետ կապված, հետևելով նախագահի էպիկական եղբոր հանրահույզ օրինակին, իմ սիրելի, գրասեր ու նրբաճաշակ ընկերների հետ ուզում եմ կիսվել վերջերս գիտակցությանս մեջ նիզակված մի գաղափարով: Ուզում եմ խոսել գրողի կայացման խնդրի շուրջ: Մինչև ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումն ու հոմոսապիենսի մտավոր ու գիտակցական կյանքի հեղափոխությունը, իրավիճակը այլ էր, գրողի կոչումն ու շնորհը նույնպես: Մտավորականությունը հասարակության բաբախող սիրտն էր, արյան մատակարարը, մասնավորապես գրողների առաջ դրված էին ազգային ու համամարդկային կարևորագույն խդնիրների ավգյան ախոռներ: Եվ մենք այսօր այստեղ ենք, հենց գրողների գիտակցական հեղափոխությունների արդյունքում: Իրականում թեման լայնածավալ է, բայց չեմ ուզում երկար խոսել: Գրողի կայացման համար մինչև նախորդ դարի կեսերը այդքան էլ շատ բան անհրաժեշտ չէր. պետք էր տարրական գրագիտություն, միջակ կրթություն, գրական մոդայիկ ոճ կամ հակառակը՝ հետադիմական, ազգայնական գաղափարներ և ահա, դու կարող էիր կեսարական դափնով դուրս գալ հասարակության անգրագետ ու «ծխական» խավերից, ապրել Թիֆլիսում կամ Մոսկվայում (եթե Ֆորտունան բարեխիղճ գտնվեր, ապա անգամ Եվրոպայում), տպագրվել մշակներում, թեյեիր վերնատներում: Խոսքը ստեղածագործական հանճար ունեցող «մուտացիաների» մասին չէ, ովքեր կարողանում էին տասներկու տարեկանում կյանքի ռիթմը գրական թավուտներում մաքառող շատ գրականագետներից ավելի լայնաշունչ ըմբռնել: Իսկ այսօր՝ համացանցի, արևային էլեկտրաէներգիայի, գերձայանային ինքնաթիռների ու հոլիվուդյան վիզուալ էֆեկտների դարում, փոխվել են նաև գրականության պահանջները, գրողի կերպարն ու կենսակերպը: Այսօր գրողին կայնալու համար գրագիտությունն ու բանասիրական ու տաղաչափական գիտելիքների հնարքները բավարար չեն, ոչ էլ էպատաժն է փրկում: Այսօր գրողին կայանալու համար պետք է ինքն իրեն ինքնասպանի իր տողերի մեջ, քանդի իր գրասենյակի պատերն ու ինքը պատ դառնա: Այսօր գրողը պետք է զարմացնի, հիացնի, դառնա, hashtag, view, movie…
 Հ.Գ. Եվ այդպես պետք չէ վրոդվվել հայ ժամանակակից գրականության համար, պետք չէ կարծել, որ այն մեռած է. բնավ ոչ: Այսօրվա արձակագիրներն ու բանաստեղծները, եթե ապրեին ութսուն տարի առաջ հնարավոր է այսօրվա գործազուրկ, կոտրված ոտքով դպրոցներում դասավանդվեին:
Հեղինակ՝ Հովհաննես Եսայան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն